Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Ջուլֆալակյան. «Ճիշտ մարզումներով Արսենը կպատրաստվի մյուս օլիմպիական խաղերին»

Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանի անհաջող ելույթը Ռիոյում անսպասելի էր: Նրանից սպասումները մեծ էին, մինչև անգամ ոսկե մեդալ: Առաջին գոտեմարտում նրա պարտությունը նույնպես անսպասելի ու անհասկանալի էր Լևոն Ջուլֆալակյանի համար:

«Բոլորս գիտակցում ենք, որ  75կգ քաշային կարգում Արսենը լավ պետք է հանդես գար, ստացվեց, որ ինչ-որ սայթաքում տեղի ունեցավ, որը անհասկանալի էր և տխուր: Սակայն նրա ընկերները ամեն ինչ արեցին, կարողացան ուրախացնել ու հպարտ վերադառնալ օլիմպիական խաղերից, – այսպես մեկնաբանեց Լևոն Ջուլֆալակյանը Արսենի ելույթը,-հիմնական հակառակորդը հունգարացի մարզիկն էր, նա ավելի շատ պատրաստվում էր հենց նրա հետ գոտեմարտին,  սակայն առաջին գոտեմարտում, ուժերը խնայելով պարտվեց»:

Արսենը շարունակելու է իր սպորտային կարիերան, դեռ անելիքներ ունի: Հուսահատություն կա, բայց դա հաղթահարելի է: Արսենը, Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, պատրաստվելու է հաջորդ օլիմպիական խաղերին: Նրա տարիքը երիտասարդ չէ, բայց ոչ էլ սպորտից հեռանալու ժամանակն է:


    • Ընթերցեք նաև

Չալյա՞ն, թե՞ Ջուլֆալակյան. Հայտնի է, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ըմբշամարտ, Կիևի մրցաշար. Հայ մարզիկների բոլոր արդյունքները (թարմացվում է)

Կիևի մրցաշար. Չալյան – Ջուլֆալակյան զույգը կրկին հանդիպել է գորգի վրա

Լևոն Ջուլֆալակյան․ «Կիևի մրցաշարին կմասնակցեն և՛ Արսեն Ջուլֆալակյանը, և՛ Կարապետ Չալյանը, այնտեղ կլինեն անկախ մրցավարներ»

«Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք»․ Արսեն Ջուլֆալակյանը առաջարկում է լավագույնների որոշման նոր համակարգ

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Quiz. Հայտնի մարզիկներից ո՞վ է գյումրեցի, իսկ ո՞վ՝ ոչ

Անկախ Հայաստանի բոլոր Աշխարհի չեմպիոնները

Վերակենդանացում. Հունահռոմեական ըմբշամարտ է վերադառնում պարտերը

Հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են Թբիլիսիի մրցաշարին

Անկախ Հայաստանի Եվրոպայի բոլոր չեմպիոնները

Ըմբշամարտ՝ Ջուլֆալակյանների ընտանիքի անբաժան անդամը

Ե՞րբ են գալու մեդալները. Հայ հունահռոմեականների ելույթների ժամանակացույցը

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (Ապրիլի 18-24)