Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի Գրան Պրիի խաղարկության առաջին փուլում ունեցած անհաջող ելույթի պատճառով Լևոն Արոնյանը մարտ ամսվա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում անհատական վարկանիշը նվազեցրել է 11-ով և 2774 վարկանիշով 7-րդ տեղից նահանջել է 9-րդ հորիզոնական:

Վարկանիշային ցուցակը նախկինի պես 2838 գործակցով գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Լավագույն հնգյակի մեջ ընդգրկված են նաև Ուեսլի Սոն (2822), Ֆաբիանո Կարուանան (2817), Վլադիմիր Կրամնիկն (2811) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2803):

100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկված են Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսիսյանը նախորդ ամսվա համեմատ պահպանել է 2679 վարկանիշը, սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 63-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանի ցուցանիշներն անփոփոխ են մնացել: Նա 2675 վարկանիշով 67-րդ տեղում է: Գաբրիել Սարգսյանը ևս պահպանել է իր 2666 վարկանիշը, սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 87-րդ տեղը:

Կանանց վարկանիշային ցուցակում Էլինա Դանիելյանի վարկանիշը (2444) մնացել է անփոփոխ: Էլինան մեկ տեղով նահանջել է՝ հանգրվանելով 32-րդ հորիզոնականում: Լիլիթ Մկրտչյանն էլ իր անփոփոխ 2431 վարկանիշով 39-րդ տեղից նահանջել է 40-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկան շախմատիստների վարկանիշային ցուցակում Սամուել Սևյանը 2587 վարկանիշով 12-րդ տեղում է: Մանուել Պետրոսյանը (2549) զբաղեցնում է 27-րդ տեղը, Հայկ Մարտիրոսյանը (2529)՝ 34-րդը, Տիգրան Հարությունյանը (2522)՝  37-րդը:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը