Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում այսօր վերջնագիծը հատեց շախմատի Գրան Պրիի խաղարկության 1-ին փուլը: Ցավոք, Լևոն Արոնյանին ոչ միայն չհաջողվեց մրցաշարում հաղթանակ տոնել՝  8 պարտիա անընդմեջ ավարտելով ոչ-ոքի, այլև մրցաշարն ավարտեց պարտությամբ: Ավարտական՝ 9-րդ տուրում Լևոնը սևերով 44-րդ քայլին զիջեց  չինացի Դին Լիժենին: Արոնյանը 4 միավորով 18 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը:

Մրցաշարի հաղթողի հարցը վճռվեց երկու առաջատարների՝  Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Ալեքսանդր Գրիշչուկի մրցավեճում, որն ավարտվեց ոչ-ոքի: Երկուսն էլ վաստակեցին 5,5-ական միավոր: Նրանց միավորներով հավասարվեց նաև Շահրիյար Մամեդյարովը, ով հաղթեց Հոու Յիֆանին:

Լրացուցիչ գործակիցների հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Գրիշչուկը, որին հաջորդեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Շահրիյար Մամեդյարովը:

Տուրի մյուս պարտիաներում Պավել Էլյանովը հաղթեց Սալեհ Սալեմին, Հիկարու Նակամուրա-Մայքլ Ադամս, Դմիտրի Յակովենկո-Յան Նեպոմնյաշչի, Ռիչարդ Ռապորտ-Լի Չաո, Ֆրանցիսկո Վալյեխո-Եվգենի Տոմաշևսկի, Ալեքսանդր Ռյազանցև-Ջոն Լյուդվիգ Համեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը