Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում այսօր կայացավ շախմատի Գրան Պրիի խաղարկության նախավերջին՝  8-րդ տուրը: Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Հիկարու Նակամուրայի հետ: Թեև նավակային վերջնախաղում Լևոնը մեկ զինվոր ավելին ուներ, սակայն դա բավարար չէր մրցաշարում վերջապես առաջին հաղթանակը տոնելու համար: 53-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Արոնյանը  շարունակեց ոչ-ոքիների իր շարքը՝ հասցնելով 8-ի:

Վաղը կայանալիք ավարտական տուրից առաջ Արոնյանը 4 միավորով ընթանում է 11–րդ տեղում: 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ:

8-րդ տուրն էլ աչքի ընկավ ոչ-ոքիների առատությամբ: Հաշտություն կնքեցին նաև Յան Նեպոմնյաշչին ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դմիտրի Յակովենկոն ու Մայքլ Ադամսը, Լի Չաոն  ու Դին Լիժենը, Հոու Յիֆանն ու Ռիչարդ Ռապորտը, Սալեհ Սալեմն ու Ֆրանցիսկո Վալյեխոն, Ալեքսանդր Ռյազանցևն ու Եվգենի Տոմաշևսկին:

8-րդ տուրում ընդամենը երկու պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Առաջատարներից մեկի՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ անչափ կարևոր հաղթանակ տոնեց Ալեքսանդր Գրիշչուկը, որի շնորհիվ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ 5 միավորով գլխավորեց աղյուսակը: Հետաքրքիր է, որ ավարտական տուրում նրանք մրցելու են միմյանց հետ, ընդ որում սպիտակներով խաղալու է Վաշիե-Լագրավը:

Մամեդյարովն առաջին պարտությունը կրեց: Նա 4,5-ական միավորով Դմիտրի Յակովենկոյի, Յան Նեպոմնյաշչու, Հիկարու Նակամուրայի և Մայքլ Ադամսի հետ հետապնդում է առաջատարներին:

Տուրում գրանցված երկրորդ հաղթանակի հեղինակը Պավել Էլյանովն էր, որի մրցակիցը Ջոն Լյուդվիգ Համերն էր:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը