Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի սուպերմրցաշարին

Հունիսի 5-17-ը նորվեգական Ստավանգեր քաղաքում կայանալիք շախմատի ավանդական սուպերմրցաշարի կազմակերպիչները հրապարակել են 10 մասնակիցների ցանկը: Նրանց թվում է Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը շրջանաձև մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի, Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի, Վլադիմիր Կրամնիկի, Սերգեյ Կարյակինի, Վիշվանաթան Անանդի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Անիշ Գիրիի հետ:

Արոնյանը 5-րդ անգամ է մասնակցելու Ստավանգերի սուպերմրցաշարին: Առավել հաջող նա հանդես է եկել անցյալ տարվա մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով գրավելով 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենին, ով միակ պարտությունը կրեց հենց հայ գրոսմայստերից:

2013 և 2014թթ. Արոնյանը Ստավանգերում գրավել էր համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը, իսկ հաջորդ տարի շատ անհաջող էր խաղացել՝ զբաղեցնելով նախավերջին՝  9-րդ տեղը: Ի դեպ, 2014թ. մրցաշարում Արոնյանը միակն էր, ով պարտության էր մատնել առաջին հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Կարյակինին:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց