Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Գրան Պրիի խաղարկությանը

Լևոն Արոնյանն ընդգրկվել է այն 24 շախմատիստների ցանկում, որոնք իրավունք են ստացել մասնակցելու շախմատի Գրան Պրիի այս տարվա խաղարկությանը: Այն իր մեջ ներառում է 4 մրցաշար:

Առաջինը կանցկացվի փետրվարի 18-27-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում: Մայիսի 12-21-ը Մոսկվայում կկայանա Գրան Պրիի երկրորդ փուլը: Հաջորդ մրցաշարի մասնակիցներին հուլիսի 6-15-ը կհյուրընկալի շվեյցարական Ժնևը: Վերջին մրցաշարը կկայանա նոյեմբերի 16-25-ը իսպանական Պալմա դե Մայորկայում:

Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք յուրաքանչյուր մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստներ: 24 մասնակիցներից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել 4 մրցաշարերից 3-ին: Այդ մրցաշարերի ընդհանուր արդյունքներով լավագույն ցուցանիշն ունեցող երկու շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին: Հավակնորդների մրցաշարի առայժմ միակ մասնակիցը Սերգեյ Կարյակինն է:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց