Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը 2-րդն էր կայծակնային մրցաշարում

Սեպտեմբերի 26-ին Մոսկվայում կտրվի շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հոբելյանական՝ 10-րդ հուշամրցաշարի մեկնարկը, որի 10 մասնակիցների թվում է Լևոն Արոնյանը: Իսկ այսօր մեկնարկին նախորդեց կայծակնային մրցաշարը, որի արդյունքներով էլ որոշվեցին հուշամրցաշարի մասնակիցների համարները:

Լևոն Արոնյանը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ տոնած հաղթանակով մեկնարկեց կայծակնային մրցաշարում, ապա ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հաջորդ երկու տուրերն անցան նույն սցենարով: Արոնյանը նախ հաղթեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն, ապա հաշտություն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Ցավոք 5-րդ տուրում Լևոնն անհաջողության մատնվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ կայացած սկզբունքային մրցախաղում: Հաջորդ տուրում էլ Արոնյանը պարտվեց  Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիին: Ավարտական 3 տուրերում հայ գրոսմայստերը 2,5 միավոր վաստակեց՝ հաղթանակներ տոնելով Լի Չաոյի և Բորիս Գելֆանդի նկատմամբ, ոչ-ոքի ավարտելով պարտիան Պյոտր Սվիդլերի հետ:

Այսպիսով, 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով Լևոն Արոնյանը կայծակնային մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ով վաստակեց 7,5 միավոր: 3-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որի օգտին 5 միավոր գրանցվեց: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով եզրափակեց Վիշվանաթան Անանդը:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց