Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այսօր մարզվել է թիմակիցների հետ:
Լեհ ֆուտբոլիստը ուսի վնասվածքի պատճառով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի1/4 եզրափակչի «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որն ավարտվել էր գերմանական թիմի պարտությամբ:
Այսօր Լևանդովսկին ժամից ավել մարզվել է թիմակիցների հետ և խնդիրներ չի ունեցել:
«Ես լավ եմ, շատ ուրախ եմ , որ մասնակցում եմ մարզմանն ու կարող եմ մեկնել Մադրիդ»,-ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Առաջին խաղի արդյունքում մադրիդցիները առջևում են 2-1 հաշվով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո