Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևանդովսկի. «Կարող էի տեղափոխվել Անգլիա, բայց հրաբխի ժայթքման պատճառով չվերթը հետաձգվեց»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 2010 թվականին մոտ է եղել լեհական «Լեխից» անգլիական «Բլեքբեռն» տեղափոխությանը, սակայն չի կարողացել մեկնել Մառախլապատ Ալբիոն:

Փոխարենը, լեհ ֆուտբոլիստը կարճ ժամանակ անց միացել է Դորտմունդի «Բորուսիային», որը խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է մոտ 5 մլն եվրո:

«Ես կարող էի տեղափոխվել Անգլիա: Ցանկանում էի տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում «Բլեքբեռնը», քաղաքը, ակումբային բազան: Բայց ինձ չհաջողվեց մեկնել այնտեղ Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով, ինչի հետևանքով բոլոր չվերթերը հետաձգվել էին:

Վերջերս հանդիպեցի Սեմ Էլարդայսի հետ, ով Լեհաստանում էր: Նա ինձ վրա բանիմաց մարդու և բարձրակարգ մարզչի տպավորություն թողեց: Էլարդայսն այն ժամանակ ցանկացել էր անձամբ մեկնել Լեհաստան և հանդիպել ինձ հետ: Նա ուզում էր պայմանագիր կնքել ինձ՝ երիտասարդ ֆուտբոլիստիս հետ, սակայն թռիչքը հետաձգվեց, և ինձ չհաջողվեց մեկնել Անգլիա: Հնարավոր է՝ այժմ խաղայի այնտեղ, եթե մեկնեի և ծանոթանայի «Բլեքբեռն» ակումբին:

Այդուհանդերձ, հետագայում հայտնվեց «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակը, և այն դարձավ իմ կարիերայի հաջորդ քայլը»,- ասել է Լևանդովսկին:


Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Չեմպիոնները. 9 ակումբներ, որոնք արդեն լավագույնն են ճանաչվել իրենց երկրներում

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

«Ռեալն» արդյունավետության պատմական ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով «Բավարիայի» ցուցանիշը

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

12 ակումբներ արդեն ապահովել են տեղը Չեմպիոնների լիգա-2017/18-ի խմբային փուլում

9 գոլ, կամային հաղթանակ ավելացված ժամանակում և Լևանդովսկու նոր ռեկորդը (տեսանյութ)

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

Անչելոտին անվանել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ իրեն վիճակվել է աշխատել

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

Ո՞ր ակումբներն են ամենաշատ մարզաշապիկները վաճառել 2016/17 մրցաշրջանում

Արտուրո Վիդալ. «Ուզում եմ, որ պատիժը գործի բոլորի համար»

Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում գրանդ ակումբի հետ

Ռոնալդուն իր մեքենայով հողին է հավասարեցնում «Բավարիային» և «Ատլետիկոյին» (ծաղրանկար)