Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևան Բերիանիձեն՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Մոլդովիան ներկայացնող ըմբիշին, իսկ քառորդ եզրափակչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին: Քանի որ ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, Լևան Բերիանիձեն հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար Սոսլան Գագլոևի հետ: Հայ ըմբիշը 3-1 հաշվով հաղթեց սլովակ մարզիկին և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը: Վաղը պայքարի մեջ դուրս կգան հունահռոմեական ոճի հայ ըմբիշները: