Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լավեսին մեկ տարում Չինաստանում վաստակել է մոտ 25 մլն եվրո՝ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ

Ինչպես հայտնի է, «Նապոլիի» և «ՊՍԺ»-ի նախկին հարձակվող Էյզեկիել Լավեսին արդեն մեկ տարի է, ինչ հանդես է գալիս չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբում: Վերջինս արգենտինացի ֆուտբոլիստի համար ֆրանսիական ակումբին վճարել էր 5,5 մլն եվրո, իսկ խաղացողի տարեկան աշխատավարձը կազմելու էր 24,4 մլն եվրո:

Սակայն, Լավեսիի համար ներդրված գումարներն առայժմ չեն արդարացնում սպասելիքները, և ակումբը մտադիր է մոտ ժամանակներս բաժանվելու խաղացողից: Վերջինս այս ժամանակահատվածում մասնակցել է Չինաստանի առաջնության ընդամենը 10 հանդիպման և առայժմ ոչ մի գոլի հեղինակ չի դարձել: Դրա հետ մեկտեղ, նա վաստակել է իր՝ աշխատավարձով նախատեսված գումարը:

Բացի այդ, Արգենտինայի հավաքականի կազմում ձեռքի վնասվածքի ստանալուց հետո նա շարքից դուրս էր մնացել երկար ժամանակով: Դրանից հետո նա մինչ օրս չի վերադարձել խաղադաշտ: