Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մարտի 24-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանը ստացել է 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի, իսկ Վարդան Բիչախչյանը՝ լավագույն մարզչի մրցանակը: Պարգևատրվել են նաև լավագույն ֆուտբոլիստի պայքարում 2-3-րդ տեղերը զբաղեցրած համապատասխանաբար Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին:
  • Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ ազգիս համար, ոչ թե լավագույն ֆուտբոլիստի կոչման»:

Գևորգ Ղազարյան. «Կարևորն այն է, որ Արթուր Պետրոսյանի գալուց հետո թիմում տրամադրությունը բարձրացել է»:

  • «Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի պաշտոնանկության մասին: Նրա հետ թիմից հեռացել են նաև օգնականներ Տիգրան Ասլանյանը և Մանուկ Սարգսյանը: Թիմը կգլխավորի Աբրահամ Խաշմանյանը, ում օրոք «Ալաշկերտը» դարձել էր 2015/16թթ. մրցաշրջանի Հայաստանի չեմպիոն:
  • Վարդան Բիչախչյան. «Մեկ-երկու հաջողությունը Վահան Բիչախչյանին չպետք է շեղի ճիշտ ճանապարհից»:

 

  • Ամերիկյան ESPN-ի փորձագետները կանխատեսում են արել ՀայաստանՂազախստան հանդիպման վերաբերյալ. «Հայաստանի հավաքականը պարտվել է ընտրական փուլի առաջին 3 խաղերում, բայց այնուհետև հաղթել խմբի առաջատարին: Այս անգամ նրանց կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանին: Հաղթանակի դեպքում հայերը կարող են պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար: Նրանց կարելի է ֆավորիտ համարել առաջիկա խաղում»:
  • Էստոնական «Տալինն» ընկերական խաղում 0-3 հաշվով զիջել է Հելսինկիի «ՀԻԿ»-ին: Սերգեյ Թումասյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Ալեքսանդր Թումասյանը չի հայտնվել թիմի հայտացուցակում:
  • Բաստիան Շվայնշտայգերը պաշտոնապես տեղափոխվել է ամերիկյան «Չիկագո Ֆայր»՝ դառնալով Դավիթ Արշակյանի թիմակիցը:

NjkCC6O64vo

  • Ղազախստանի Մ-21 հավաքականն ընկերական խաղում 2-3 հաշվով պարտություն է կրել «Կայզերսլաուտեռնի» Մ-21 թիմից: Գևորգ Նաջարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»

Աբրահամ Խաշմանյան. «Մանասյանի վրիպո՞ւմը. Մեսին էլ երբեմն գոլ չի խփում 11-մետրանոց հարվածով»

Աբրահամ Խաշմանյան. «Ես այսօր ճանաչեցի իմ թիմին»

Աբրահամ Խաշմանյան. «Ոչ թե 1-2 ֆուտբոլիստ է վատ վիճակում, այլ ամբողջ թիմը»

Ամպրոպ՝ անամպ երկնքում. Արամ Ոսկանյանը հեռացվել է «Ալաշկերտից», նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը

Չեմպիոնի ազատումը «խաշմանյանական» լծից և Մանասյանի պատմական պոկերը. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստերով

Կարեն Բարսեղյան. «Խաշմանյանը կվերադառնա «Ալաշկե՞րտ». ո՞վ է այդպիսի լուրեր տարածում»

Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը պահանջել է ակումբի նախագահը

Աբրահամ Խաշմանյան. «Գլոբալ փոփոխություններ են պետք մեր ակումբային ֆուտբոլում»

Աբրահամ Խաշմանյան.«Երկրորդ փուլը հայկական թիմերի համար առավելագույնն է»

Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է պայմանագիրն «Ալաշկերտի» հետ

Աբրահամ Խաշմանյան.«Մեր մաքուր գոլը չհաշվեցին. Ընթացք ենք տալու»