Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կուրտուա. «Մոուրինյոն իր ֆուտբոլիստներին կարգադրել էր շատ կոպիտ խաղալ մեր դեմ»

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ երեկ կայացած մրցավեճում (1-0) չափազանց կոպիտ էին գործում, ինչը լոնդոնյան թիմի նախկին, իսկ մանկունյանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարգադրությունն էր:

«Նրանք մեծ թվով խախտումներ էին թույլ տալիս և գործում շատ կոպիտ: Դա Մոուրինյոյի կարգադրությունն էր: Կարծում եմ՝ Անդեր Էրերան փոխհատուցեց իր բոլոր թիմակիցների համար: Ֆիլ Ջոնսն արդեն 5-րդ անգամ էր խախտում կանոններն Ազարի նկատմամբ, և ապա Էրերան կրկնեց նույնն ընդամենը վայրկյաններ անց՝ ստանալով երկրորդ դեղին քարտը:

«Յունայթեդը» փորձում էր հոգեբանորեն ճնշել մեզ, հանել հավասարակշռությունից՝ անընդհատ խախտումներով և ոտքերին հարվածներով: Եվ այդ հանձնարարությունը նրանք ստացել էինք իրենց մարզչից: Մենք չտրվեցինք նրանց սադրանքներին՝ շարունակելով ցուցադրել մեր ֆուտբոլը, ինչպես արեցինք և անում ենք վերջին 6 ամիսների ընթացքում»,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը:


Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն. ֆունտ կծախսի «Տոտենհեմից» ֆուտբոլիստներ գնելու համար

Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

«Երբ ունես 250 մլն-ի տաղանդ, բայց Մխիթարյանին ու Մատային խաղացնում ես որպես եզրային պատշպաններ». Փորձագետը քննադատում է Մոուրինյոյի մարտավարությունը

Մոուրինյոն «Յունայթեդում» ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարին

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

Ֆուտբոլի պատմության մեջ 3 ուժեղագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Ժոզե Մոուրինյոյի

Մոուրինյոն ավելի մեծ ազատություն կտա Մխիթարյանին՝ հրավիրելով «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Ժոզե Մոուրինյո. «Թիմի առանցքային ֆուտբոլիստները կարող են չմասնակցել «Արսենալի» հետ խաղին»

Ժոզե Մոուրինյոն արգելք է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների առջև