Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կոնտեն հայտնել է Կոստայի որոշման մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ հարձակվող Դիեգո Կոստան չի փոխի ակումբային գրանցումը մոտ ժամանակներս: Իտալացի մասնագետի խոսքերով՝ ֆուտբոլիստը երջանիկ է «Կապույտների» կազմում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 28-ամյա բրազիլիացին կարող է լքել լոնդոնյան ակումբի շարքերը Կոնտեի հետ կոնֆլիկտի պատճառով: Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի Չինաստանի Սուպեր լիգա:

«Կոստան շատ կարևոր ֆուտբոլիստ է «Չելսիի» համար: Այս իրավիճակում ամեն ինչ պարզ է, նա երջանիկ է լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ լինելու առթիվ: Կարծում  եմ, որ նա երկար կմնա այստեղ: Ամեն օր տեսնում եմ նրան այստեղ: Նրա պահվածքից դատելով՝ Կոստան սիրում է այս ակումբը»,-նշել է Կոստան: