Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կլոպը հայտնել է ակումբի դիրքորոշումը Կոուտինյոյի «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կշարունակի ելույթները անգլիական ակումբի կազմում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել բրազիլիացի ֆուտբոլիստի, և տրանսֆերի կայացման միակ խոչընդոտը «Լիվերպուլի» պահանջն է՝ վճարել  90 մլն եվրո ֆուտբոլիստի դիմաց։

«Մենք Կոուտինյոյի վաճառելու ծրագրեր չունենք: Ակումբի սեփականատերերը հայտնել են, որ անհրաժեշտություն չկա ինչ-որ ֆուտբոլիստի տեղափոխությունը վաճառելու: Դա նշանակում է, որ կարող ենք ուժեղացնել մեր կազմը՝ առանց որևէ ֆուտբոլիստին վաճառելու: Եվ դա լավ նորություն է ինձ համար:

Թիմը լավ հիմք ունի: Մենք ցանկանում ենք նոր արյուն բերել թիմ: Իսկ Կոուտինյոյի շուրջ ստեծված իրավիճակի շուրջ ես լիովին հանգիստ եմ»,-Abola-ն է փոխանցում գերմանացի մասնագետի խոսքերը: