Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կլոպը ասել է՝ Մխիթարյանին գնելիս որ ֆուտբոլիստների միջև է ընտրություն կատարել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դանիական Ekstra Bladed-ի հետ զրույցում անդրադարձել է դանիացի ամենահայտնի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենին և խոստովանել, որ Դորտմունդի «Բորուսիան» ղեկավարելու տարիներին հետաքրքրված է եղել վերջինս ծառայություններով, սակայն ի վերջո գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Երբ ես Դորտմունդում էի, մենք հետաքրքրված էինք Էրիկսենի ծառայություններով, բայց մենք պետք է ընտրություն կատարեինք նրա, Մխիթարյանի և դե Բրյունեի միջև:

Էրիկսենը իսկապես հիանալի ֆուտբոլիստ է: Բոլորը կցանկանան տեսնել նրան իրենց թիմում: Այդ ժամանակ մենք ընտրության առաջ էինք կանգնած մեր սկաուտները ուշի-ուշով հետևում էին նրանց ելույթներին, բայց, արդյունքում, մենք գնեցինք միայն մեկին: Մենք ուրախ էինք Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու փաստով»,-ասել է Յուրգեն Կլոպը:

Հիշենցնենք, որ 2012/13  մրցաշրջանին Մարիո Գյոտցեն դորտմունդյան ակումբից տեղափոխվեց «Բավարիա», իսկ «Իշամեղուները» սկսեցին նրա փոխարինողի փնտրտուքները և ի վերջո ընտրեցին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը 2016 թվականին համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին