Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կլաուդիո Բրավոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Մանչեսթերյան դերբին

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կլաուդիո Բրավոն կարող է բաց թողնել ԱՊԼ-ի առաջիկա տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը:

Չիլիի ազգային հավաքականի դարպասապահն այսօր իր առաջին մարզումը կանցկացնի «Սիթիի» կազմում, իսկ «Յունայթեդի» հետ խաղը ընդամենը 2 օրից է: Այսպիսով Պեպ Գվարդիոլան 2 օր ժամանակ ունի, որպեսզի որոշում կայացնի, կխաղա թիմի նորեկը դերբիում, թե ոչ:

Հիշեցնենք, որ Բրավոն «Ման. Սիթի» էր տեղափոխվել օգոստոս ամսին «Բարսելոնայից»: