Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Կիևում մեկնարկել է  ըմբշամարտի միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում են միայն հունահռոմեական ոճի ըմբիշները, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցավայր չի մեկնել:

Այսօր մրցագորգը տրամադրվել է 59, 66, 71, 80 եւ 98 կգ քաշայիններին: Նախնական գոտեմարտերի ավարտից հետո Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ) եւ Արթուր Շահինյանը (98 կգ) մտել են եզրափակիչ եւ երեկոյան վիճարկելու են հաղթողի կոչումը: Ամփոփիչ գոտեմարտերում երրորդ տեղի համար պայքարելու իրավունք նվաճել են 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը եւ 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Միայն 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը չի հաղթահարել մեկնարկային արգելքը եւ անմասն է մնացել մրցանակից:

Վաղը պայքարի մեջ կներգրավվեն 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 75 կգ՝ Վարշամ Բորանյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը եւ 130 կգ՝ Վաչիկ Եղիազարյանը:


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»