Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանը ոսկե մեդալ է նվաճում

Ուկրաինայի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հեղինակավոր մրցաշարը:

80 կգ քաշայինների պայքարում Սարգիս Քոչարյանը հավասարը չի ունեցել: Հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել ուկրաինացի մարզիկի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին:

Նույն քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում հաղթել է Ալեքսի Օսինաչին և նվաճել բրոնզե մեդալ:

Իսկ 59 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Ղարիբյանը  10-0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վիկտոր Պետրյակին և Հայաստան կվերադառնա բրոնզե մեդալով:

Արթուր Շահինյանը (98 կգ) եզրափակիչ գոտեմարտում զիջել է ուկրաինացի ըմբիշին և նվաճել արծաթե մեդալ:

Վաղը պայքարի մեջ կներգրավվեն 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 75 կգ՝ Վարշամ Բորանյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը և 130 կգ՝ Վաչիկ Եղիազարյանը: