Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կիևի մրցաշար. Ասլանյանը՝ արծաթե մեդալակիր, Մանուկյանը և Բորանյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Կիևում այսօր ավարտին մոտեցավ ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը նվիրված էր Ուկրաինայի ականավոր ըմբիշների և մարզիչների հիշատակին:

Այս ստուգատեսին Հայաստանը ներկայացել էր հունահռոմեական ոճի 9 ըմբիշով:

Հայ մարզիկներից այսօր մրցագորգ դուրս եկավ 4 ըմբիշ: 66 քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող մարզիկի նկատմամբ : Մեկ քառորդ եզրափակչում Ասլանյանը հաղթեց մոլդովացի Ցիոբանու Վիկտորին` նվաճելով  կիսաեզրափակչի ուղեգիր, որում գոտեմարտեց Նասիբով Պարվիզի հետ և ճանապարհ հարթեց դեպի եզրափակիչ, որտեղ զիջեց Վրաստանը ներկայացնող ըմբիշին և կագնեց պատվո հարթակի 2-րդ աստիճանին:

75 քաշայինների պայքարում Վարշամ Բորանյանը 1/4  եզրափակչի գոտեմարտում պարտվեց մոլդովացի մարզիկին, սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ և նվաճեց բրոնզե մեդալ:

85 քաշային Մաքսիմ Մանուկյանը հեշտությամբ հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը, սակայն հաջորդ փուլում սայթաքեց՝ պարտվելով առաջնության ապագա ոսկե մեդալակրին: Մանուկյանին նույնպես հաջողվեց սփոփիչ գոտեմարտում հաղթել և դառնալ առաջնության բրոնզե մեդալակիր:

Իսկ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվեց վրացի ըմբիշին և Հայաստան կվերադառնա ձեռնունայն:

Հիշեցնենք՝ երեկ Սարգիս Քոչարյանը դարձել էր մրցաշարի ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մանուկյանը և Գևորգ Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Շահինյանը՝ արծաթե մեդալակիր:


Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը պարտվում են քառորդ եզրափակչում

Չալյանը և Մանուկյանը քառորդ եզրափակչում են

Ըմբշամարտի ԵԱ. Չալյանը և Մանուկյանը հաղթում են մեկնարկային գոտեմարտերում

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանը ոսկե մեդալ է նվաճում

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

Կարեն Ասլանյանը՝ Փարիզի մրցաշարի հաղթող

Փարիզի մրցաշար. Ասլանյանը շարունակում է հաղթարշավը և նվաճում եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Կարեն Ասլանյանը հաղթում է հայ ըմբիշին և դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Կարեն Ասլանյանը հաղթում է մեկնարկային գոտեմարտում, Ղարիբյանը պարտվում է 1/8 եզրափակչում