Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Քայլ առա՞ջ, թե՞ հետ. Հայաստանի ընտրանու 6 ֆուտբոլիստներ, ովքեր ձմռանը հայտնվեցին նոր ակումբներում

Ձմեռային ամիսները բավականին հագեցած են հայկական ֆուտբոլում, քանի որ ակումբները լրջորեն նախապատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին: Իսկ Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ այս ընթացքում հասցրել են հայտնվել նոր ակումբներում:

VivaroNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 6 ֆուտբոլիստների, ովքեր ձմեռային ամիսներին փոխել են իրենց ակումբային գրանցումները:

Կամո Հովհաննիսյան – 24 տարեկան

Նոր ակումբը. «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Նախկին ակումբը. «Փյունիկ» (2009-2016)

«Տորպեդո-Բելազը» Բելառուսի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, 2015/16թթ. մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր

Հովհաննիսյան արդեն մասնակցել է 7 ընկերական հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ

Kamo Hovhannisyan

Գաել Անդոնյան – 22 տարեկան

Նոր ակումբը. «Վերիյա» (Հունաստան)

Նախկին ակումբները. «Մարսել-2» (2012-2015), «Դիժոն» (վարձավճար, 2015-2016), «Մարսել-2» (2016) (բոլոր ակումբները Ֆրանսիայից են)

«Վերիյան» Հունաստանի ընթացիկ առաջնությունում ընթանում է վերջին՝ 16-րդ հորիզոնականում

Անդոնյանն արդեն հայտավորված է եղել 3 պաշտոնական հանդիպման՝ մասնակցելով դրանցից 2-ին (մեկը՝ մեկնարկային կազմում)

89FEDtcxZDc

Մարկոս Պիզելի – 32 տարեկան

Նոր ակումբը. «Քսանտի» (Հունաստան)

Նախկին ակումբները. «Սան-Կառլուշ» (Բրազիլիա, 2000-2005), «Արարատ» (2006-2008), «Արարատ» (Ֆրանսիա, 2008-2009), «Փյունիկ» (2009-2011), «Մետալուրգ Դ.» (Ուկրաինա, 2011-2012), «Կուբան» (Ռուսաստան, 2012-2013), «Կրասնոդար» (Ռուսաստան, 2013-2014), «Ակտոբե» (Ղազախստան, վարձավճար, 2014-2015), «Ալ-Ռաեդ» (Սաուդիան Արաբիա, 2016), «Ալ-Ֆուջեյրա» (ԱՄԷ, 2016-2017)

«Քսանտին» Հունաստանի ընթացիկ առաջնությունում ընթանում է 5-րդ հորիզոնականում

Մարկոսն արդեն հայտավորված է եղել 4 հանդիպման (մեկը՝ մեկնարկային կազմում), մյուս 3 դեպքերում դուրս եկել փոխարինման՝ դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ

2 (1)

1 2

Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և այլ ֆուտբոլիստներ հավաքականին կմիանան վաղը

«Ենիսեյը» զիջել է «Չերտանովոյին». Սարկիսովը մասնակցել է խաղին, Մալոյանը գոլ է խփել 11-մետրանոցից (տեսանյութ)

Արթուր Սարկիսովը հերթական գոլն է խփել (տեսանյութ)

«Ենիսեյը» հաղթել է «Ուրալի» երիտասարդական թիմին, Մալոյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Արթուր Սարկիսովի գոլն «Ուրալի» դարպասը (տեսանյութ)

Սարկիսով. «Մխիթարյանը մեր աստղն է և հպարտությունը»

Արթուր Սարկիսովը հերթական գոլն է խփել «Ենիսեյի» կազմում

Սարկիսովի հիանալի գոլը Կարագանդայի «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

Սարկիսովը կրկին աչքի է ընկել «Ենիսեյի» կազմում

Արթուր Սարկիսովի հիանալի գոլն «Օկժետպեսի» դարպասը (տեսանյութ)

Արթուր Սարկիսովը բացել է գոլերի հաշիվը «Ենիսեյի» կազմում

Արթուր Սարկիսով. «Մեծ ցանկություն ունեմ օգնելու նոր թիմիս»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արթուր Սարկիսովը նոր ակումբ ունի

Արթուր Սարկիսովն այլևս «Մորդովիայի» ֆուտբոլիստ չէ

Սարկիսովը` դուբլի, Մարկոսը` գոլի հեղինակ (տեսանյութեր)

Մերոնք դրսում. Ինչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին