Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

Artur Aleksanyan Ilkem Cenk - Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարությունը ամփոփել է անցնող տարին: Այսպես, 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ:

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:

2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:


    • Ընթերցեք նաև

Արթուր Ալեքսանյանը` «Հանրային Օրակարգ» հաղորդման հյուր (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. Ռիոյի լավագույն դրվագները (տեսանյութ)

Ռիո-2016-ի թոփ-10 դրվագները

ԱՄՆ ձողացատկորդի արձագանքն իր երկրի օրհներգին (տեսանյութ)

Ինչպես «Մարականան» արձագանքեց Նեյմարի հաղթական գոլին

Ռիո 2016. Գեորգի Կետոև – Էլիզբար Օդիկաձե գոտեմարտի տեսագրությունը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը՝ Ռիոյի Օլիմպիական չեմպիոն

Ինչ էր հայտնվել BBC-ի լրագրողի՝ Ռիոյի լողափից ռեպորտաժում (տեսանյութ)

Ռիո-2016. Օլիմպիական խաղերի ցավոտ կողմերը

Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 2

Ռիո 2016. Գերմանիայի օլիմպիական հավաքականը եզրափակիչում է

Ռիո 2016. Բրազիլիայի օլիմպիական հավաքականը եզրափակիչում է

Համառ Նեյմարն Օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլն է խփել

Ինչպես է Գյումրին տոնում Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը (տեսանյութ)

Գոռ Մինասյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հայոց եռագույնը Օլիմպոսում. Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)