Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարուշ Ղուկասյանը և Արփինե Դալալյանը 4-րդն են Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում զուգահեռաբար ընթանում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մ20 տարիքային խմբում 75+ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արփինե Դալալյանը: Պոկում վարժությունում Արփինեն սանձեց 86 կգ ծանրաձողը, իսկ 2-րդ մոտեցման ժամանակ չկարողացավ պոկել 91 կգ, միայն 2-րդ անգամից Դալալյանին հաջողվեց բարձրացնել պատվիրված քաշը: Այս վարժությունում կանանց ծանրամարտի հավաքականի անդամը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Հրում վարժությունում հայ մարզուհին հաջող կատարեց 2 մոտեցումն էլ (121, 127), սակայն վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ իր կամքին ենթարկել 129 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 218 կգ արդյունքով Արփինեն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մ23 տարեկանների առաջնությունում հանդես եկող Կարուշ Ղուկասյանը մրցեց 11 ծանրորդի հետ: 94 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջող իրացրեց 3 մոտեցումն էլ, սակայն գրանցած ընդհանուր արդյունքը չբավարարեց հայ մարզիկին տեղ գտնել մրցանակային տեղերից որևէ մեկում:

Հրում վարժությունում Ղուկասյանի ելույթը ավելի հաջող ստացվեց: Չնայած Կարուշը միայն 3-րդ մոտեցումից կարողացավ հրել 197 կգ ծանրաձողը, բայց զբաղեցրեց 4-րդ տեղը:Երկամարտի 362 կգ արդյունքով Ղուկասյանը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող ծանրորդներից դեռևս ելույթ չեն ունեցել Մկրտիչ Մկրտչյանը (105կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105+կգ):