Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Մուրադյանը փորձաշրջան է անցնում «Մինսկում»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը փորձաշրջան է անցնում Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Մինսկի» կազմում:

24-ամյա ֆուտբոլիստը, ով ձմռանը հեռացել էր «Ալաշկերտից», կարիերան արտասահմանում շարունակելու մտադրություն ունի: Ըստ տեղեկությունների՝ մոտ օրերս հայտնի կդառնա, թե «Մինսկը» կստորագրի՞ նրա հետ պայմանագիր, թե՞ ոչ:

Մուրադյանը մինչ 2015թ. «Ալաշկերտ» տեղափոխվելը 2011-2014թթ. հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»: