Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Մուրադյանը հեռացել է «Մինսկից»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը փորձաշրջան էր անցնում Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Մինսկի» կազմում:

«Շիրակի» և «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստը հասցրել էր մասնակցել բելառուսական մեկ այլ թիմի՝ «Տորպեդոյի» հետ ընկերական հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 29-րդ րոպեին:

Ինչպես հաղորդում է «Մինսկի» պաշտոնական կայքը, այդ հանդիպումից հետո թիմի շարքերը լքել են փորձաշրջան անցնող բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում և՝ Մուրադյանը: