Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյանի հաղթանակով ավարտվեց Կատալոնիայի Սաբադել քաղաքում անցկացված շախմատային փառատոնը: Ավարտական՝ 9-րդ տուրում սևերով 45-րդ քայլին պարտության մատնելով կատալոնացի գրոսմայստեր Մարկ Նարկիսոյին, հայ շախմատիստը վաստակեց 7 միավոր ու լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունքի հասած կուբացի Լազարո Ագուերոյին, նվաճեց գլխավոր մրցանակը:

Լազարոն 9-րդ տուրում արդեն 10-րդ քայլին հաշտություն էր կնքել կատալոնացի գրոսմայստեր Միգել Մունյոզի հետ՝ առաջինն ավարտելով մրցախաղն ու սպասելով իր գլխավոր հակառակորդների պարտիաների ավարտին:

Նրանցից առաջինն իր մրցախաղն ավարտեց Կարեն Մովսիսյանը, ով հաղթանակի դեպքում կարող էր միավորներով հավասարվել Լազարոյին: Սակայն կուբացի Կևել Օլիվայի հետ պարտիան անցավ հավասար պայքարում ու մրցակիցները 32-րդ քայլին հաշտություն կնքեցին: Մովսիսյանը 6,5 միավորով եզրափակեց առաջատար եռյակը:

Մեր երկու շախմատիստներն էլ հաջող խաղացին մրցաշարում: Կարեն Մովսիսյանն առավել հաջող խաղաց մրցաշարի առաջին հատվածում՝ 5 հնարավորից վաստակելով 4,5 միավոր: Իսկ ահա Կարեն Գրիգորյանը վերելքով հանդես եկավ մրցաշարի 2-րդ հատվածում՝ 5 մրցախաղերում կորցնելով ընդամենը կես միավոր, վերջնագծում տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Միակ պարտությունը Գրիգորյանը կրել էր 3-րդ տուրում՝ զիջելով Մովսիսյանին: Իսկ վերջինս 7-րդ տուրում էր կրել իր միակ պարտությունը Լազարո Ագուերոյի հետ մրցավեճում: Ինչպես պարզվեց, այդ պարտությունը ճակատագրական եղավ Մովսիսյանի համար:

Մրցաշարի ավարտից հետո մասնակիցներից շատերն իրենց ուժերը կչափեն կայծակնային և արագ շախմատի մրցախաղերում: Դրանց կմասնակցի միայն Կարեն Գրիգորյանը:


Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Տիգրան Հարությունյանը մեկ միավորով զիջեց հաղթողին

Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն Լիսաբոնի մրցաշարին

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Կարեն Գրիգորյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը կմասնակցեն իսպանական մրցաշարին

Կարեն Գրիգորյանը բաց թողեց հաղթանակի հնարավորությունը

Մովսիսյանն ու Գրիգորյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում են

Մովսիսյանն առաջին պարտությունը կրեց, Գրիգորյանը մոտեցավ առաջատարներին

Մովսիսյանը պահպանեց առաջատարի դիրքը

Մովսիսյանը հաղթեց առաջատարին ու գլխավորեց աղյուսակը