Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Բարսեղյան. «Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումից հետո խոսել է խաղի մասին: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր բուլղարացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

«Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, մենք երևի կենտրոնացվածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ:

Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ ես կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրին իրենց: Մեր խաղի տեմպը և որակն ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա, բայց ես վստահ եմ և համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում մենք շատ ավելի ուժեղ թիմ կունենանք և կպայքարենք բարձր տեղերի համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքը մեջբերում է Բարսեղյանի խոսքը:

Հավելենք, որ 8-րդ տուրից հետո Հայաստանի թիմը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակն իր խմբում:


Արթուր Ոսկանյանը Մ-21 հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստների

Երիտասարդական հավաքականը հունիսին ընկերական խաղ կանցկացնի

Հայտնի են Հայաստանի Մ21 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

Չեմպիոնի ազատումը «խաշմանյանական» լծից և Մանասյանի պատմական պոկերը. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստերով

Կարեն Բարսեղյան. «Խաշմանյանը կվերադառնա «Ալաշկե՞րտ». ո՞վ է այդպիսի լուրեր տարածում»

Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

Մ-21 ԵԱ. Սիմոնյանի հիանալի գոլը չփրկեց Հայաստանի հավաքականին պարտությունից

Մ-21 ԵԱ. Հայաստանի հավաքականի 5-րդ անընդմեջ պարտությունը

Ռեշֆորդը հեղինակեց Անգլիայի երիտասարդական թիմի 6 գոլերից 3-ը

Եվրո 2017. Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Բուլղարիայի Մ-21 ընտրանուն

Մ21. Հայաստան – Բուլղարիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Մ-21. Հայաստան – Բուլղարիա խաղի մրցավարական անձնակազմը

Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց «Զախոյին»

Հայաստանի Մ-21 հավաքականի թարմացված հայտացուցակը

Արտյոմ Սիմոնյանի «Ցյուրիխը» լքեց շվեյցարական Սուպերլիգան

Կարեն Բարսեղյան. «Սկզբում շատ վատ գործեցինք, ինչի համար էլ պատժվեցինք»