Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կարեն Աղամալյան. «Բացվածքը մեծ էր, ու հնարավոր չէր շարունակել մենամարտը»

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը խոսել է Վլադիմիր Մարգարյանի մենամարտի մասին:

«Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, իր համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է` Օլիմպիական չեմպիո՞ն, թե՞ մեկ այլ մարզիկ։ Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել ։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնար էր մենամարտը շարունակել»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը փոխանցում է Աղամալյանի խոսքը։