Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կապելոն նշել է այն գործոնը, որը «Յուվենտուսին» ֆավորիտ է դարձնում «Բարսելոնայի» հետ խաղում

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գնահատել է կողմերի հնարավորությունները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս» – «Բարսելոնա» դիմակայությունում:

««Յուվենտուսը» վերջին խաղերում խնդիրներ ուներ: Թիմը հիմա լավագույն մարզավիճակում չէ, բայց թուրինցիներին հաջողվեց հաղթահարել «Նապոլիի» արգելքը: «Ծեր Սինյորան» ապացուցեց, որ բավականաչափ փորձառու է, որպեսզի կռիվ տա «Բարսայի» հետ: Կատալոնացիները հարձակման հրաշալի եռյակ ունեն, և «ՊՍԺ»-ի հետ հեքիաթային խաղը նրանց ուժ է տվել:

Սակայն, նրանք խաղալու են առանց Բուսկետսի, իսկ առանց նրա ամեն ինչ ավելի բարդ է լինելու: Չկա որևէ կասկած, որ Սերխիոյի բացակայությունը զգացնել է տալու, և դա, անկասկած, «Յուվեին» ֆավորիտ է դարձնում:

Դժվար է կանխատեսումներ անել, և ես վստահ եմ, որ ոչինչ պարզ չի լինելու պատասխան հանդիպումից առաջ: «Յուվենտուսն» իրապես վտանգավոր է հակագրոհների ժամանակ և ֆավորիտ է առաջին մրցավեճում, բայց հիշեք, որ «ՊՍԺ»-ն էլ «Բարսային» հաղթել էր 4-0 հաշվով…»,- ասել է իտալացի մասնագետը:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Անգլիական ակումբը պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեշին

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

«Յուվենտուսը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպանին, ով ատելությամբ է լցված թուրինյան ակումբի հանդեպ

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)