Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կապելո. «Եթե «Ռեալը» շարունակի սխալներ թույլ տալ, ապա «Նապոլին» կարող է պայքարից թողնել նրան»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն «Արքայական» ակումբի՝ Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-1) կարծիք է հայտնել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում առաջիկա դիմակայության վերաբերյալ:

«Եթե «Ռեալն» այնպիսի սխալներ թույլ տա, ինչպիսին «Օսասունայի» դեմ խաղում, ապա «Նապոլին» կարող է շարունակել ընթացիկ մրցաշրջանում իր հաղթական շարքն ու պայքարից դուրս թողնել մրցակցին: Իտալական թիմն՝ ի դեմս Դրիս Մերտենսի, անընդհատ սպառնալու է մադրիդյան թիմի դարպասին: Հաշվի առնելով, թե Դրիսը ներկայումս ինչպիսի մարզավիճակում է, նա գործնականում մեկը մեկի դեմ է խաղալու «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի դեմ: Սերխիո Ռամոսն «Օսասունայի» դեմ խաղում ուղղակի անճանաչելի էր»,- ասել է Կապելոն:

«Նապոլին» պարտություն չի կրել Ա Սերիայի վերջին 13 հանդիպումներում՝ դրանցից 9-ում տոնելով հաղթանակ: Իտալիայի առաջնության 24-րդ տուրից հետո նեապոլիտանական թիմն ընթանում է երկրորդ հորիզոնականում՝ 6 միավորով զիջելով առաջատար «Յուվենտուսին», որը դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:


Կանավարոյի գլխավորած չինական ակումբը նշանառության տակ է առել ևս մեկ աստղի

«Մանչեսթեր Յունայթեդը» գաղտնի բանակցություններ է վարել «Նապոլիի» աստղի հետ

ՉԼ ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներն այս պահին

ՈՒԵՖԱ-ն Ռամոսի երկրորդ գոլը գրանցել է Մերտենսի հաշվին՝ որպես ինքնագոլ (տեսանյութ)

«Նապոլի» – «Ռեալ Մադրիդ»՝ 1-0. Մերտենսն առաջ է մղում տանտերերին (տեսանյութ)

Մերտենսը «Ռոմայի» դարպասը խփած գնդակը նվիրել է իր շանը՝ Ջուլիետային (տեսանյութ)

Մերտենս. «Դժվար էր մերժել չինացիների առաջարկը. դա երաշխավորում էր երեխաներիս ու նույնիսկ թոռներիս շքեղ կյանքը»

Դրիս Մերտենսը՝ Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի Ա Սերիայում կրկնվել է 42 տարվա վաղեմության ցուցանիշը

Բուֆոնը, Մեսին, Օզիլը հայտնվել են ՉԼ-ի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում