Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կապանի «Գանձասարը» ոչ-ոքի խաղաց կիպրոսյան «Էթնիկոսի» հետ

«Գանձասար-Կապանը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Բուլղարիայում:

Այսօր կապանյան թիմն անցկացրել է ստուգողական հանդիպում Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոսի» հետ: Ոժեղ մրցակցի հետ խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Կապանի «Գանձասարի» ֆեյսբուքյան էջը, անդրադառնալով խաղին, գրել է. «Պետք է փաստել, որ կիպրոսյան թիմը երկրի բարձրագույն խմբի առաջնությունն էր ներկայացնում և բավականին բարձրակարգ ակումբ էր: «Էթնիկոսում» շատ են լեգեոներները, որոնցից դարպասապահ Մարտին Բոգատինովը Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահն է: Ընդհանուր առմամբ խաղը բավականին հետաքրքիր պայքարում անցավ, երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ ունեին»:

Հավելենք, որ կապանյան թիմը Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում իր ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջի

«Բանանց» – «Սպարտակ Յուրմալա». Ուղիղ եթեր (տեսանյութ)

«Լավ չե՞ս, արա՛». վիճաբանություն է տեղի ունեցել «Բանանցի» և «Կայսարի» ֆուտբոլիստների միջև (տեսանյութ)

«Ալ Ահլի» – «Բարսելոնա» խաղում 8 գոլ գրանցվեց (տեսանյութ)

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

Ժերեմի Մենեսն ականջի պատռվածք է ստացել նոր թիմի կազմում (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

«Ատլետիկոն» չեղարկել է Ստամբուլում նախատեսված խաղը

Վիրահատությունից հետո Վարդին միացել է թիմին

«Գանձասար-Կապանը» չպարտվեց Բուլղարիայում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում

Գևորգ Ղազարյանի գոլը փրկել է «Մարիտիմուին» պարտությունից

Օզբիլիսը մասնակցեց «Հոֆենհայմի» հետ ընկերական խաղին, որն ընդհատվեց եղանակի պատճառով