Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Տորպեդո-Բելազի» կազմում (տեսանյութ)

Բելառուսի առաջնության 1-ին տուրում «Տորպեդո-Բելազը» սեփական հարկի տակ մրցել է Մինսկի «Իսլոչի» հետ և հաղթանակ տոնել 2-1 հաշվով:

Դաշտի տերերը պարտվողի դերում էին, երբ 51-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: Ժոդինոյի թիմը հաղթանակ է կորզել մրցավարի ավելացրած 1-ին րոպեին:

Հավելենք, որ, ինչպես և Կամո Հովհաննիսյանը, «Տորպեդո-Բելազի» մեկնարկային կազմում է եղել նաև հայազգի ֆուտբոլիստ Անդրեյ Խաչատուրյանը, ով Բելառուսի քաղաքացիություն ունի: