Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կամո Հովհաննիսյան. «Ուրախ եմ խփած գոլի համար, բայց գլխավորը թիմի հաղթանակն է»

«Տորպեդո-Բելազի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով գոլի հեղինակ էր դարձել Բելառուսի առաջնության 1-ին տուրի՝ «Իսլոչի» հետ մրցավեճում (2-1), ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է այդ մրցավեճից տպավորությունների մասին:

«Իհարկե, խաղից տպավորությունները լավն են: Այն դժվարին ընթացք ունեցավ, բայց մենք պայքարեցինք մինչև վերջ և հաղթեցինք: Առաջին երեք րոպեներին դեռ չէինք կարողացել կենտրոնանալ, ուստի գոլ բաց թողեցինք, և դրանից հետո որոշ ժամանակահատված դժվար էր վերադառնալ խաղ: Բայց այնուհետև հիանալի հանդիպում անցկացրինք և արժանիորեն հաղթեցինք:

Ինչ վերաբերում է իմ գոլին, ապա… լավ փոխանցում ստացա, մնում էր միայն դիպուկ հարված կատարել: Իհարկե, ուրախ եմ խփած գոլի համար, բայց գլխավորը դա չէ, այլ թիմի հաղթանակը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ հայ 24-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել խաղի 53-րդ րոպեին, երբ «Տորպեդո-Բելազը» մրցակցին զիջում էր 0-1 հաշվով: Սա Կամո Հովհաննիսյանի առաջին գոլն էր բելառուսական ակումբի կազմում պաշտոնական խաղերում:


Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Տորպեդո-Բելազի» կազմում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և այլ ֆուտբոլիստներ հավաքականին կմիանան վաղը

«Տորպեդո-Բելազը» Բելառուսի Սուպերգավաթի խաղարկությունում պարտվել է «ԲԱՏԵ»-ին

Կամո Հովհաննիսյան. «Դանիացի երկրպագուները մեզ ծափահարում էին իրենց հավաքականին 4-0 հաշվով հաղթելուց հետո»

Քայլ առա՞ջ, թե՞ հետ. Հայաստանի ընտրանու 6 ֆուտբոլիստներ, ովքեր ձմռանը հայտնվեցին նոր ակումբներում

Կամո Հովհաննիսյանն առաջին գոլն է հեղինակել «Տորպեդո-Բելազի» կազմում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան. «Պատրաստ եմ խաղալ որպես դարպասապահ, եթե անհրաժեշտ է թիմին»

Հայ ֆուտզալիստների փառահեղ ելույթը և «Յունայթեդի» «տխուր» հաղթանակը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Իգոր Կրիուշենկո. «Կամո Հովհաննիսյանը կօգնի լուծելու մեր առջև դրված խնդիրները»

Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը նոր ակումբ ունի

Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում Բելառուսում