Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կամո Հովհաննիսյան. «Դանիացի երկրպագուները մեզ ծափահարում էին իրենց հավաքականին 4-0 հաշվով հաղթելուց հետո»

«Տորպեդո-Բելազի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը բելառուսական Tribuna.com-ին տված հարցազրույցում խոսել է հետաքրքիր մի շարք թեմաների շուրջ: Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Փյունիկի» մարզադպրոց ընդունվելու հանգամանքների մասին

«Նախ ֆուտբոլով էի զբաղվում «Շենգավիթում», այնուհետև տատիկս ասաց, որ իր ծանոթներից մեկն աշխատում է «Փյունիկում», պետք է գնամ ակումբ, փորձեմ ուժերս, միգուցե ինչ-որ բան ստացվի: Արդյունքում ես սկսեցի մարզվել «Փյունիկում», որտեղ վերջնական արդյունքում անցկացրի 15 տարի: Դա մեր երկրի ամենատիտղոսակիր թիմն է: Թիմում ավելի վաղ մեծ թվով լեգեոներներ էին հանդես գալիս, և ես այդ ամենի ականատեսն եմ եղել: Առաջնության մակարդակը բավականին բարձր էր, և տարբեր երկրներից ուժեղ ֆուտբոլիստներ միանում էին «Փյունիկին»: Խոսքը որակյալ լեգեոներների մասին է: Նրանք ոչ թե մեկ, այլ երկու գլուխ ուժեղ էին տեղացի ֆուտբոլիստներից: Բայց ակումբը հետագայում փոխեց իր քաղաքականությունը և այժմ հանդես է գալիս միայն սեփական կադրերով»:

«Տորպեդո-Բելազում» հայտնվելու մասին

«Դեռ անցած ամռանը ընտանիքի ընկերներից մեկն ասաց, որ հնարավորություն կա ուժերը փորձելու Բելառուսի առաջնությունում. տեղի ակումբներից մեկը հետևում էր իմ ելույթներին: Երբ իմացա, որ խոսքը գնում է Ժոդինո քաղաքը ներկայացնող ակումբի մասին, շատ ուրախացա, որովհետև հենց այնտեղ է անցել մանկությանս մի մասը. այնտեղ եմ հաճախել մանկապարտեզ, տարրական դասարաններ: Այդուհանդերձ, գրեթե ոչ մի տեղեկություն չունեի «Տորպեդո-Բելազ» ակումբի մասին: Միայն գիտեի, որ այնտեղ ժամանակին խաղացել է հայ հարձակվող Նորայր Գյոզալյանը: Նա իրեն լավագույնս չէր դրսևորել այնտեղ ու այնուհետև վերադարձել էր Հայաստան. այժմ խաղում է «Բանանցում»:

Անկեղծ ասած, հաճելի էր մտածել այն մասին, որ կարող եմ վերադառնալ քաղաք, որտեղ անցել է մանկությունս: Ամռանը վնասվածք ստացա, վիրահատության ենթարկվի, հետևաբար ստիպված էի այստեղ տեղափոխվել միայն ձմռանը: Եվս մի քանի տարբերակներ ունեի արտասահմանից: Օրինակ՝ հրավեր ունեի Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունից, բայց ընտրեցի հենց այս տարբերակը»:

Հենրիխ Մխիթարյանի մասին

«Մենք խաղացել ենք միասին մի քանի ամիս մինչ նրա՝ Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվելը: Հենրիխը եղել և մնում է շատ հավասարակշռված ու համեստ տղա: Գիտեմ, որ նրան Դոնեցկում բնակարան են առաջարկել, բայց նա նախընտրել է ապրել ակումբի մարզաբազայում: Նա կարողանում է լեզու գտնել բոլորի հետ: Եթե խաղադաշտում ինչ-որ բան այնպես չի ընթանում, պատրաստ է խաղը վերցնել իր վրա, օգնել թիմակիցներին: Բացի այդ, նա շատ ինտելեկտուալ անձնավորություն է՝ տիրապետում է 7 լեզուների:

Հենրիխն առաջին հերթին լավ անձնավորություն է, իսկ հետո՝ բարձրակարգ ֆուտբոլիստ: Երբ նա վերադառնում է Հայաստան, մշտապես օգնում է մանկապարտեզներին, Ղարաբաղյան պատերազմին մասնակցած վետերաններին: Նրանք ոչ ոք չի ստիպում դա անել: Դա Մխիթարյանի անձնական ցանկությունն է: Այդ շրջանում այսօր էլ իրավիճակը կայուն չէ»:

Ուժեղագույն մրցակիցը, ում դեմ խաղացել է

«Դա Ֆրանսիայի հավաքականն է: Մենք նրանց դեմ երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել: Երևանում ես ֆրանսիացիների հետ ամբողջական խաղ անցկացրի: Թեև մրցակցի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Գրիզմանի և Էվրայի պես ֆուտբոլիստներ, ովքեր տպավորում էին գնդակի հետ իրենց վարվեցողությամբ, ինձ համար ամենահիշարժան հանդիպումը հավաքականի կազմում դա չէ: Ես նկատի ունեմ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում Դանիայի հավաքականի հետ արտագնա խաղը, որում մենք հաղթեցինք 4-0 հաշվով: Մեզ ամբողջ մարզադաշտը ծափահարում էր: Ոչ ոք դանիացիներին այդպիսի խոշոր հաշվով չի հաղթել նրանց իսկ հարկի տակ»:


Կամո Հովհաննիսյան. «Ուրախ եմ խփած գոլի համար, բայց գլխավորը թիմի հաղթանակն է»

Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Տորպեդո-Բելազի» կազմում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և այլ ֆուտբոլիստներ հավաքականին կմիանան վաղը

«Տորպեդո-Բելազը» Բելառուսի Սուպերգավաթի խաղարկությունում պարտվել է «ԲԱՏԵ»-ին

Քայլ առա՞ջ, թե՞ հետ. Հայաստանի ընտրանու 6 ֆուտբոլիստներ, ովքեր ձմռանը հայտնվեցին նոր ակումբներում

Կամո Հովհաննիսյանն առաջին գոլն է հեղինակել «Տորպեդո-Բելազի» կազմում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան. «Պատրաստ եմ խաղալ որպես դարպասապահ, եթե անհրաժեշտ է թիմին»

Հայ ֆուտզալիստների փառահեղ ելույթը և «Յունայթեդի» «տխուր» հաղթանակը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Իգոր Կրիուշենկո. «Կամո Հովհաննիսյանը կօգնի լուծելու մեր առջև դրված խնդիրները»

Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը նոր ակումբ ունի

Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում Բելառուսում