Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Կալյեխոն. «Ծիծաղեցի, երբ Մոուրինյոն հարցրեց ինձ՝ ցանկանո՞ւմ եմ «Ռեալ» վերադառնալ»

«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունից առաջ պատմել է, թե 2011 թվականին ինչ հանգամանքներում է վերադարձել «Արքայական» ակումբ, երբ հանդես էր գալիս «Էսպանյոլում»:

«Ես լքեցի «Ռեալի» ակադեմիան, երբ 21 տարեկան էի՝ ընդունելով «Էսպանյոլի» առաջարկը: Բարեբախտաբար, կատալոնական ակումբում հավատացին ինձ և խաղալու հնարավորություն տվեցին: «Ռեալի» հետ տնային հանդիպումից հետո (0-1) Մոուրինյոն մոտեցավ ինձ և հարցրեց, թե կցանկանայի արդյոք վերադառնալ Մադրիդ:

Կարծեցի՝ նա կատակում է, ուստի ծիծաղեցի: Ես չէի կարողանում հավատալ: Բայց մի քանի ամիս անց ինձ զանգահարեցին «Ռեալից», և Մոուրինյոյի շնորհիվ վերադարձա այդտեղ: Դա ինձ թույլ տվեց ի կատար ածելու երազանքս, ինչի համար երախտապարտ եմ Ժոզեին:

Ինձ համար դժվար էր ամրապնդվել «Ռեալում» այն ժամանակ, երբ իմ դիրքում հանդես էին գալիս ֆանտաստիկ ֆուտբոլիստներ: Այդուհանդերձ, Մադրիդում անցկացրած ժամանակաշրջանը տպավորիչ էր: Դա այն էր, ինչի մասին մանկուց երազել էի»,- ասել է Կալյեխոնը AS-ին տված հարցազրույցում:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին