Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ջոն Թերի. «Լեմպարդը «Չելսիի» պատմության մեծագույն ֆուտբոլիստն է»

«Չելսիի» պաշտպան Ջոն Թերին անդրադարձել է Ֆրենկ Լեմպարդի՝ մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարությանը:

«Լեմպարդը մեր մեծագույն «Չելսիի» պատմության մեծագույն ֆուտբոլիստն է: Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ քեզ հետ, տեսնել քո անսահման նվիրվածությունը խաղադաշտում և այնտեղից դուրս: Լավագույն մարզիչ, որ ոգեշնչել է ինձ ու մյուս ֆուտբոլիստներին:

Ես կարոտում եմ այն պահերը, երբ մենք միասին հանդերձարանում էինք, երբ բոլորն արդեն գնացել էին, իսկ դու գնդակներով լի տոպրակով դուրս էիր գալիս հանդերձարանից: Մարզումներից հետո դու միշտ մնում էիր ու աշխատում: Եթե մրցաշրջանում խփում էիր 20 գոլ, ձգտում էիր 25-ի, 30-ի: Երբեք չեմ մոռանա, որ 4 կոն վերցրիր մարզումից հետո ու արագացման դասընթաց տվեցիր երեխաներին:

Մեր համագործակցության ամբողջ ընթացքը հաղթանակի հիանալի հիշողություն է: Երբեք չեմ մոռանա նաև, որ դու ամեն ինչ հաղթել ես ու կարող ես հպարտանալ: Ինձ համար մեծ պատիվ էր այդ բոլոր պահերը քեզ հետ վայելելը:

Ազնվայր խաղադաշտում ու այնտեղից դուրս, իսկական առաջատար: Եթե ինձ առաջարկեին մի մարդ ընտրել, որի հետ պետք է գնայի հետախուզության, քո անունը կտայի: Հպարտ եմ, որ քեզ իմ ընկերն եմ անվանում:

Հաջողություններ եմ մաղթում հետագայի համար: Ինչ ճանապարհ էլ ընտրես, հաջող է լինելու: Սիրում եմ քեզ, Լեմպսի: Լեգենդ, հերոս, որ ոգեշնչում է բոլորին, լավագույնը բոլոր ժամանակներում»,- գրել է Թերին:


Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

«Չելսին» գրեթե համաձայնության է հասել Լուկակուի հետ

Չեմպիոնները. 9 ակումբներ, որոնք արդեն լավագույնն են ճանաչվել իրենց երկրներում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

Գոլառատ խաղում «Չելսին» հաղթում է «Ուոտֆորդին», Ջոն Տերին դառնում է գոլի հեղինակ (տեսանյութ)

8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

«Չելսին» ամռանը տրանսֆերների վրա կծախսի ավելի քան 200 մլն ֆունտ

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

«Երկու քարի արանքում». Անտոնիո Կոնտեն պետք է ընտրի «Չելսիի» և «Ինտերի» առաջարկների միջև

12 ակումբներ արդեն ապահովել են տեղը Չեմպիոնների լիգա-2017/18-ի խմբային փուլում

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

Որքա՞ն կստանա «Չելսին» ԱՊԼ-ի տիտղոսը նվաճելու համար

Կոնտեի նման խենթ. Ինչպես «Չելսին» տոնեց չեմպիոնությունը (տեսանյութեր)

«Չելսին» «պոկեց» հաղթանակը «Վեստ Բրոմվիչից» և ձևակերպեց Անգլիայի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)