Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ջոն Բրեդլի. «Մխիթարյանը չափազանց տաղանդավոր է, որ երկար նստի պահեստայինների նստարանին»

Հանրաճանաչ անգլիացի սպորտային լրագրող Ջոն Բրեդլին news.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել  է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և շեշտել, որ Մխիթարյանին որոշակի ժամանակ է անհրաժեշտ Պրեմիեր լիգայում իր ֆուտբոլը գտնելու համար, ինչպես եղավ «Բորուսիայում»:

«Ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ քայլ է  տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա և միանգամից հասնել հաջողության:

Տարբեր դրվագներում նա ցուցադրել է իր տաղանդը և ունակությունները, բայց իրեն լիովին դրսևորելու համար նրան անհրաժեշտ է պարբերաբար խաղաժամանակ ստանալ:

Ես կասկած չունեմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ մի քանի մրցաշրջան է անցկացնելու «ՄՅՈՒ»-ում:  Պետք է հիշել, որ Մխիթարյանից ժամանակ պահանջվեց Գերմանիայում իր խաղը գտնելու համար: Ես չեմ զարմանա, որ Մխիթարյանը շուտով դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» 10 համարը, կարծում եմ դա լավագույն դիրքն է նրա համար:

Իհարկե, մանչեսթերյան դերբին լավագույն խաղը չէր իր կարիերայում, բայց այստեղ Անգլիայում բոլորը մեղադրում են Մոուրինյոյին, որը խաղադաշտ դուրս բերեց նրան՝ իմանալով, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի:

Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդի» կարևոր մասն է: Ես համոզված եմ, որ նա կդառնա հիմնական կազմի խաղացող: Նա չափազանց տաղանդավոր է, որ երկար նստի պահեստայինների նստարանին: Երբ Մոուրինյոն լուծի «ՄՅՈՒ»-ի խնդիրները, նա կնկատի, որ Մխիթարյանը դառնում է թիմի անբաժանելի մասը»,-ասել է լրագրողը:


WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

Матч ТВ-ն Մխիթարյանի մասին նոր ֆիլմում բացահայտում է, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում (տեսանյու)

Մխիթարյանը, Լինգարդը և Հերերան խոսում են ամեն ինչից, բացի ֆուտբոլից (տեսանյութ)