Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ջոկովի՞չ, թե՞ Մարեյ. ո՞ւմ կհաջողվի առաջին անգամ հաղթել «Ռոլան Գարոսում»

Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում այսօր կպայքարեն Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը: Թե՛ սերբ, թե՛ շոտլանդացի թենիսիստին մարզական կարիերայում ոչ մի անգամ չի հաջողվել դառնալ «Ռոլան Գարոսի» հաղթող: Եվ այսօր անկախ մենախաղի ելքից պատմություն կկերտվի: Դժվար է ասել՝ Նովակ Ջոկովիչին կհաջողվի՞ դառնալ «Ռոլան Գարոսի» հաղթող, թե՞ այս անգամ էլ Էնդի Մարեյը կփախցնի բաղձալի գավաթը սերբ թենիսիստի ձեռքերից մրցաշարում իր առաջին եզրափակիչում:

Վերջին 5 տարիներին Նովակ Ջոկովիչը 4-րդ անգամ է դուրս գալիս Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: Նախորդ 3 դեպքերում Ջոկովիչին չի հաջողվել դառնալ մրցաշարի հաղթող՝ 2 անգամ զիջելով Ռաֆայել Նադալին և 1 անգամ՝ Սթեն Վավրինկային: Վերջինի հետ Ջոկովիչը մրցակցել է «Ռոլան Գարոսի» նախորդ խաղարկությունում՝ զիջելով 4–6, 6–4, 6–3, 6–4 հաշվով:

Ինչ վերաբերում է Էնդի Մարեյին, ապա շոտլանդացի թենիսիստը մարզական կարիերայում առաջին անգամ է դուրս եկել Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ: Նախորդ երկու տարիներին Մարեյը հասել է մինչև կիսաեզրափակիչ: 2014 թվականին նրան պայքարից դուրս է թողել Ռաֆայել Նադալը, իսկ 2015 թվականին՝ Նովակ Ջոկովիչը:

«Ռոլան Գարոսի» ընթացիկ խաղարկությունը շոտլանդացի թենիսիստը մեկնարկեց ոչ այնքան վստահ: Մեկնարկային երկու փուլերում Մարեյը մրցակիցների նկատմամբ առավելության հասավ 3:2 հաշվով: 1-ին փուլում Մարեյի մրցակիցը Ռադեկ Շտեպանեկն էր, ով հաղթում էր ATP 2-րդ համարին 2:0 հաշվով, սակայն արդյունքում պարտվեց 2:3 հաշվով: 2-րդ փուլում Էնդի Մարեյը մրցակցեց 164-րդ համար, ֆրանսիացի Մատիաս Բուրկի հետ, որին 1:0 հաղթելուց հետո 2 սեթ զիջեց, սակայն կարողացավ վերականգնել ուժերն ու առավելության հասնել 3:2 հաշվով: Հաջորդ փուլերի 4 մենախաղերից 2-ում շոտլանդացին հաղթեց 3:0 հաշվով, 2-ում՝ 3:1 հաշվով: Հատկանշական է, որ կիսաեզրափակիչում Մարեյը պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող չեմպիոն շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային:

Նովակ Ջոկովիչը, ի տարբերություն Մարեյի, մրցակիցների նկատմամբ նախորդ փուլերում առավելության է հասել վստահ ելույթներով կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ վստահ հաշիվներով, քանի որ հաշիվները ցույց են տալիս վստահություն, իսկ ելույթները՝ ոչ այնքան, թեպետ հաղթողին չեն քննադատում: Նախորդ փուլերում Նովակը հաղթել է բոլոր մրցակիցներին 3:0 հաշվով: Սերբ թենիսիստը 1 սեթ է զիջել միայն Բաուտիստա-Ագուտին: Քառորդ եզրափակիչում առավելության է հասել Տոմաշ Բերդիխի, իսկ կիսաեզրափակիչում՝ Դոմինիկ Տիմի հետ պայքարում:

Նովակ Ջոկովիչի ու Էնդի Մարեյի միջև նախորդ 10 մենախաղերից 8-ում հաղթել է սերբ թենիսիստը, իսկ 2-ում՝ շոտլանդացին: Թե ինչպես կավարտվի այս մենախաղը, դժվար է ասել, սակայն դժվար թե թենիսիստներից որևէ մեկը հեշտությամբ առավելության հասնի մյուսի նկատմամբ:

Ավելացնենք՝ Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարեյ մենախաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 17:00-ին:


Մարեյը չի մասնակցի Մայամիի մրցաշարին

Էնդի Մարեյը պարտվել է 129-րդ ռակետին ու դուրս մնացել Ինդիան Ուելսի հետագա պայքարից

13 տարի թենիսն այսպիսի բան չէր տեսել

ՀՐԱՏԱՊ. Էնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը

Էնդի Մարեյը հաղթեց Ջոկովիչին ու պահպանեց առաջատարի դիրքը վարկանիշային աղյուսակում

ATP Finals-ի պատմության մեջ առաջին անգամ մենախաղի արդյունքով կորոշվի, թե ով է առաջին ռակետը

Էնդի Մարեյն ամփոփիչ մրցաշարերում իր ամենաերկարատև խաղում հաղթեց Ռաոնիչին՝ դուրս գալով եզրափակիչ

Աշխարհը նոր առաջին ռակետ ունի

Ռիո-2016. Հայտնի է թենիսի մրցաշարի հաղթողը

Ռիո 2016. Նիշիկորին հաղթեց Նադալին ու դարձավ բրոնզե մեդալակիր

Ռիո 2016. Մոնիկա Պուիգը՝ կանանց թենիսի օլիմպիական չեմպիոն

Էնդի Մարեյը դուրս է եկել Ռիո-2016-ի եզրափակիչ

Ռիո 2016. Թենիսի տղամարդկանց քառորդ եզրափակիչի ու կանանց կիսաեզրափակիչի զույգերը

Ռիո-2016. Թենիսում մեծ անակնկալներ են եղել

Էնդի Մարեյը՝ Ուիմբլդոնի հաղթող

Ուիմբլդոն 2016. Մարեյը ոչ մի շանս չտվեց Բերդիխին