Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ջիանլուիջի Բուֆոնն իր ցուցանիշով մտավ եվրագավաթների պատմության մեջ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը «Մոնակոյի» հետ այսօրվա մրցավեճում անցկացնում է եվրագավաթներում իր 150-րդ հանդիպումը:

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստը դարձել է պատմության մեջ 10-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հատել այդքան խաղի սահմանագիծը:

39-ամյա Բուֆոնից հետո իտալացի ֆուտբոլիստներից եվրագավաթներում ավելի շատ հանդիպումների է մասնակցել միայն «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին (174 խաղ), իսկ ռեկորդակիրն իսպանացի Իկեր Կասիլյասն է (175 հանդիպում):