Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1982 թվականի աշխարհի չեմպիոն Մարկո Տարդելին հայտարարել է, որ առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվելու Ռոբերտո Մանչինին:
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ռոբերտո Մանչինիի հետ արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Իհարկե, պաշտոնապես դեռ ոչ մի որոշում չի կայացվել, այնպես որ մնացած բոլոր թեկնածուները ևս չեն բացառվում: Կառլո Անչելոտին այս պահին չի գրավում ազգային հավաքական գլխավորելու հեռանկարը», – հայտարարել է Մարկո Տարդելին:
Հիշեցնենք, որ այս պահին Ռոբերտո Մանչինին գլխավորում է ռուսական «Զենիթը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո