Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իսպանիայի գավաթի մադրիդյան եզրափակիչը և ՉԼ-ի վճռորոշ փուլի մեկնարկը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա»«Ալավես» հանդիպումը կընդունի Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը: Խաղը տեղի կունենա մայիսի 27-ին:
  • Տիագո Սիլվան չի կարողանա օգնել «ՊՍԺ»-ին ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը: Բրազիլացին չի մասնակցել ֆրանսիական թիմի վերջին մարզմանը և չի ընդգրկվել Ունայ Էմերիի կազմած հայտացուցակում: Սիլվան բաց էր թողել նաև Ֆրանսիայի առաջնությունում «Բորդոյի» հետ նախորդ խաղը (3-0):
  • Խաբի Ալոնսոն աջ ծնկի վնասվածք է ստացել «Բավարիայի» մարզման ժամանակ և ստիպված է եղել վաղաժամ ընդհատել մարզումային գործընթացը: Իսպանացու՝ «Արսենալի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպմանը մասնակցությունը հարցականի տակ է:
  • Ժոզե Մոուրինյո. «Ցանկանում ենք վայելել Եվրոպայի լիգայում խաղալը: Նույնը վերաբերում է նաև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչին: Մտադիր ենք չեմպիոնության համար պայքարել այդ մրցաշարերում: Խաղացանկը բարդ է, բայց մենք պետք է հաճույք ստանանք և պատրաստվենք կարևոր խաղերին»:
  • «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Մարտին Կասերեսի հետ, քանի որ թիմի աջ պաշտպան Ալեյշ Վիդալը բացակայելու է 5 ամսով: 29-ամյա ուրուգվայցին 2008-2009թթ. մրցաշրջանում արդեն հանդես է եկել կատալոնական թիմում:
  • Սերխիո Ռամոս. «Այնպես է ստացվել, որ կարիերայիս կարևորագույն գոլերը խփել եմ խաղերի վերջին րոպեներին: Կարո՞ղ եմ 4 համարի մարզաշապիկս փոխարինել 93-ով. չեմ բացառում, թեև 4 համարն ինձ միշտ հաջողություն է բերել»:

BubAQfPIgAAir45

  • Ռոբերտ Լևանդովսկի. «Այն, ինչ խաղադաշտում ցուցադրում էր Տիերի Անրին, հրաշալի էր: Ինձ պատանեկան տարիքում գրավում էր նրա տեխնիկան և դրիբլինգը: Ես դա ցանկանում էի կրկնօրինակել: Նա կատարյալ հարձակվող էր, թեև լավագույն կերպով հանդես չէր գալիս օդային պայքարում»:
  • Պեպե Ռեյնա. «Ես չեմ կարող պարտվել «Ռեալին»: «Նապոլին» պետք է խաղա առանց բարդույթների: Մեր թիմը կարող է դրական արդյունքի հասնել ցանկացած մրցակցի դեմ մրցավեճում: Մենք պետք է հավատանք մեր ուժերին և հաղթանակին: Եթե պարտվենք, ապա չենք մոռանա, որ խոսքը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի մասին է»:
1 2

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)