Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իսպանական գերակայությունը և «Մոնակոյի» հրաշքը. ՉԼ խաղային օրվա ամենատպավորիչ փաստերը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչն ավարտվեց երեկ, ու VivaroNews.am-ը կրկին ամփոփում է օրը ամենահետաքրքիր ու տպավորիչ փաստերով.

Այս մրցաշրջանում 1/8 եզրափակիչն իր գոլային արդյունավետությամբ նոր ռեկորդ էր սահմանել դեռ երեկ: Իսկ այժմ կարող ենք գրանցել վերջնական թիվը՝ 62 գոլ 16 խաղերում՝ 3,875 գոլ մեկ խաղում: Միակ գոլազուրկ խաղը տեղի ունեցավ երեկ՝ Մադրիդում:

C6_oCp9WgAAoBa-

«Մոնակո» 3-1 «Մանչեսթեր Սիթի»

«Մոնակոն» ՉԼ պատմության առաջին թիմն է, որ հաջորդ փուլ է անցնում առաջին խաղում 5 գոլ ընդունելուց հետո:

Առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի մարզած թիմը չի կարողանում հասնել ՉԼ քառորդ եզրափակիչ:

Առաջին անգամ ՉԼ պատմության մեջ փլեյ-օֆֆի երկու խաղերում 6 գոլ խփած թիմը չի անցնում հաջորդ փուլ:

Լերոյ Սանեն վերջին 5 ՉԼ խաղերում 5 գոլի է մասնակցել՝ 3 գոլ ու 2 փոխանցում:

«Մանչեսթեր Սիթին» առաջին կեսում ոչ մի հարված չկատարեց դեպի «Մոնակոյի» դարպասը: Սա առաջին նման դեպքն էր անգլիական թիմի համար այս մրցաշարում:

Կիլիան Մբապեն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ 2 գոլ է խփել ՉԼ փլեյ-օֆֆում՝ 18 տարեկան 2 ամսական:

«Ատլետիկո Մադրիդ» 0-0 «Բայեր Լևերկուզեն»

Դիեգո Սիմեոնեն միակ մարզիչն է, որ ՉԼ քառորդ եզրափակիչ է դուրս գալիս վերջին 4 մրցաշրջաններում անընդմեջ:

Առաջին կեսում երկու թիմերի կողմից թույլ է տրվել ընդամենը 2 կանոնների խախտում՝ մեկական յուրաքանչյուր թիմից:

5-րդ մրցաշրջանում անընդմեջ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կխաղան 3 իսպանական թիմեր:

english version


Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

2 վիճելի դրվագ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում. Իսկ Դուք ի՞նչ եք կարծում (քվեարկություն)

Կրիշտիանո Ռոնալդու. ««Ատլետիկոյի» բախտը բերեց. Մենք երկու հանդիպումներում էլ ավելի լավ էինք խաղում»

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

«Ատլետիկոն» սրել է լարվածությունը «Ռեալի» հետ թվիթերյան գրառումով

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից