Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 4-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին 527 վարկանիշային միավորով պահպանել է 67-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել: Առաջատարը Բրազիլիան է, որին հաջորդում են Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան և Իսպանիան:
  • Հայաստանի հավաքականի մրցակիցները «Մունդիալ-2018»-ի ընտրական մրցաշարում հետևյալ հորիզոնականներում են. Լեհաստան՝ 11-րդ տեղ, Ռումինիա՝ 47-րդ տեղ, Դանիա՝ 51-րդ տեղ, Չեռնոգորիա՝ 62-րդ տեղ, Ղազախստան՝ 104-րդ տեղ:
  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում «Փեյքանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Ֆուլադի» նկատմամբ: Լևոն Հայրապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Փեյքանն» առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում:
  • Նույն մրցաշարում «Էսթեղլալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Սեպահանի» նկատմամբ: Հրայր Մկոյանը խաղը բաց է թողել որակազրկման պատճառով: «Էսթեղլալն» առաջնությունն ավարտել է 2-րդ հորիզոնականում՝ դառնալով Իրանի փոխչեմպիոն:
  • Նույն մրցաշարում «Փադիդեն» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Զոբ Ահանից»: Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը: «Փադիդեն» առաջնությունն ավարտել է 11-րդ տեղում:
  • Արգենտինական «Տեմպերլեյի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, ով դուբլի հեղինակ էր դարձել «Ռասինգ Կլաբայի» հետ մրցավեճում (3-0), Whoscored.com-ի վարծակով ընդգրկվել է առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գևգեոզյանը կայքի կողմից ստացել է 8,5 գնահատականը:

IfMTnXJePJk

  • Ռուբեն Հայրապետյան. «Ես և Արթուր Պետրոսյանը պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»:
  • Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկո. «Հենց նոր իմ հայ ընկերներից իմացա այդ հայտարարության մասին, այսպիսով դեռևս ոչ մեկի հետ չեմ խոսել այդ թեմայով: Նախընտրում եմ գնալ այն հավաքական, որն իմ սրտին ավելի մոտ է: Որոշում կընդունեմ, երբ ավելի լուրջ խոսակցություններ լինեն»:
  • Բելգիական «Սերկլ Բրյուգեի» ֆուտբոլիստ Իվան Յագանը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Լյերսի» հետ, որը ելույթ է ունենում նույն երկրի 2-րդ դիվիզիոնում և նախորդ մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել է 2-րդ տեղը: Յագանն իր նախորդ թիմում երեք մրցաշրջան է անցկացրել՝ մասնակցելով 68 հանդիպման և դառնալով 24 գոլի հեղինակ:
  • Կազանի «Ռուբինը» դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում ներկայումս «Անժիում» աշխատող Ալեքսանդր Գրիգորյանին հրավիրելու տարբերակը: Կազանյան ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի մասնագետ Խավյեր Գարսիային, ում գլխավորությամբ Ռուսաստանի կրկնակի չեմպիոնները չեն հայտնվել եվրագավաթներում: Գրիգորյանը միակ թեկնածուն չէ, բայց շատ հավանական է, որ «Ռուբինը» հենց նրա հետ բանակցություններ կսկսի մրցաշրջանի ավարտին:
  • Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյան. «Հենրիխ Մխիթարյանն օրինակ է բոլորի համար: Մենք հավաքների ժամանակ բնակվում էինք նույն համարում: Նա շատ կարգապահ տղա է: Կանոնակարգված է սնվում, քնում և անում ամեն ինչ: Մեկը հասնում է բարձունքի, մյուսը՝ ոչ… Հայաստանում մինչ օրս խոսում են, որ ես շատ ավելի տաղանդավոր էի, քան Մխիթարյանը»:
  • Լեհաստանի 4-րդ դիվիզիոնի 28-րդ տուրում «Բելհատուվ-2»-ը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության է մատնել «Ժեդնոչենիին»: Վոլոդյա Պապիկյանը դարձել է գոլի հեղինակ և փոխարինվել 66-րդ րոպեին: «Բելհատուվ-2»-ը 7-րդ տեղում է: