Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինյեստա. «Ռոնալդինյոն զանգեց գիշերը 3-ին և ասաց «Ռեալ» տեղափոխության մասին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան օրերս լույս տեսած իր ինքնակենսագրական գրքում պատմել է մի հետաքրքիր դրվագ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցած միջադեպից:

«Մի օր՝ «Ռեալի» հետ հերթական Կլասիկոյից առաջ, Ռոնալդինյոն գիշերը զանգահարեց ինձ և ասաց. «Անդրե՛ս, գիտեմ, որ հիմա գիշերը ժամը 3-ն է, սակայն պետք է քեզ մի բան խոստովանեմ: Ամռանը ես լքում եմ «Բարսելոնան» և տեղափոխվում «Ռեալ»: Իմ եղբայրը արդեն պայմանավորվել է նրանց հետ:Նրանք ինձ այնքան անհավանական եկամուտ են խոստանում, որ չեմ կարող հրաժարվել: Բայց խնդրում եմ ակումբում և թիմում ոչ մեկին այդ մասին չպատմես: Չդավաճանես ինձ, քեզ հավատում եմ ավելին, քան՝ երբևէ»:

Հաջորդ օրը մարզմանը լավ մթնոլորտ էր, իսկ Մադրիդ մեկնելու օրը Ռոնլադինյոն պատմեց ողջ ճշմարտությունը: Նա ասաց. «Տղանե՛ր, այսօր շատ կարևոր խաղ է, իսկ նրանք ուժեղ են: Սակայն այս վերջին օրերի ընթացքում հասկացա, որ մենք ընտանիք ենք: Այդ գիշեր ես զանգել էի բոլորին ու պատմել, որ տեղափոխվում եմ «Ռեալ»: Բայց ոչ մեկդ չպատմեց մյուսին այդ մասին, չդավաճանեց ինձ ու հասկացա, որ մենք կարող ենք լռության մեջ տանջվել, սակայն չդավաճանել իրար: Իսկ ես մտադիր եմ մնալ «Բարսայում» շատ երկար: Հիմա եկեք դուրս գանք խաղադաշտ և դաս տանք «Ռեալին»,-պատմել է Ինյեստան:

Նշենք, որ  այդ խաղում 2005 թվականի նոյեմբերի 19-ին «Բարսելոնան» պարտության մատնեց «Ռեալին» 3-0 հաշվով:


Նեյմարն ասել է, թե ում է ցանկանում տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Բարսելոնայի» կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է բաց թողել կատալոնական դերբին

Ռոնալդինյոն, Ինյեստան, Ագուերոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ շնորհավորում են Մեսիին (տեսանյութ)

Ինյեստան մտածում է «Բարսելոնայի» առաջարկի շուրջ

Թոփ 10. Ամենախոշոր հրաժարագինը ունեցող ֆուտբոլիստները

Ովքե՞ր են «Բարսելոնայի» ամենաարագ և ամենադանդաղ ֆուտբոլիստները

Ինյեստա. «Անարդար են այն երկրպագուները, ովքեր սուլում են Անդրե Գոմեշին»

Mirror. «Բարսելոնան» փոխարինող է գտել Անդրես Ինյեստային

Ինյեստան մերժել է չինական ակումբի շքեղ առաջարկը

Ինյեստան նշել է այն մարզչին, ով «Բարսելոնան» գլխավորելու իդեալական թեկնածու է

Ինյեստան մոտ է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Բարսելոնան» ամռանը կարող է ձեռք բերել Վերատիին

Ինյեստան ասել է, թե ով է իր խաղի ժառանգը

Պիկեն պատրաստ է «Ատլետիկոյի» դեմ խաղին, Ինյեստան ու Բուսկետսը՝ ոչ այնքան

«Ռեալը» կմերժի «Բարսելոնայի» առաջարկը