Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ինտերի» ղեկավարությունը որոշել է ֆուտբոլիստներին փակել մարզաբազայում

Իտալական «Ինտերի» ղեկավարությունը որոշել է թիմի ֆուտբոլիստներին փակել մարզաբազայում, քանի որ թիմը  չի կարողանում հաղթել արդեն 5 խաղ:

«Ֆիորենտինայից» 4-5 հաշվով կրած պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է , որ ֆուտբոլիստները 5 օր պետք է անցկացնեն մարզաբազայում և պատրաստվեն «Նապոլիի» հետ խաղին:

Բացի այդ, ակումբի ղեկավարությունը պատրաստ է լիովին օժանդակել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին և ամբողջ մարզչական կազմին:

«Ակումբի ղեկավարությունը որոշել է , որ ապրիլի 25-ից 30-ը թիմը պետք է անցկացնի մարզաբազայում, քանի որ վերջին ցուցանիշները անընդունելի են ղեկավարության և երկրպագուների համար: Մենք լիովին օժանդակելու ենք թիմի գլխավոր մարզչին: Ղեկավարությունը ցանկանում է, որ թիմը ինչքան հնարավոր է բարձրանա Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում և հայտնվի եվրոպական առաջնություններում»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

 


Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

«Ինտերը» մեգապայմանագիր է առաջարկել Պոչետինոյին

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Marca. Պեպեն տեղափոխվում է Իտալիա

«Երկու քարի արանքում». Անտոնիո Կոնտեն պետք է ընտրի «Չելսիի» և «Ինտերի» առաջարկների միջև

«Ֆիորենտինայի» «վերածնունդը» և հաղթանակը «Լացիոյի» նկատմամբ 10 րոպեում (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ինտերը» մնաց առանց գլխավոր մարզչի

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ցույց է տվել իր նոր դաջվածքը (ֆոտո)

Սիմեոնեն կհանդիպի «Ինտերի» ներկայացուցիչների հետ

Սերխիո Ռոմերոն որոշել է հետևել Դե Խեայի օրինակին. Արգենտինացին համաձայնության է հասել իտալական գրանդի հետ

Հնգօրյա «բանտարկությունը» մարզաբազայում չօգնեց, «Ինտերը» պարտվեց «Նապոլիին» (տեսանյութ)

Ռայոլան Դոնարումայի ծառայությունները առաջարկել է «Ինտերին»

«Խենթ» իտալական ֆուտբոլ. 9 գոլ՝ «Ֆիորենտինա» – «Ինտեր» խաղում (տեսանյութ)

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Կլաուդիո Ռանիերի.«Բարսելոնայի» դարաշրջանը մոտեցավ իր ավարտին»