Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ինտերը» պատժեց Իկարդիին, բայց չզրկեց ավագի թևկապից

Միլանի «Ինտերը» կտուգանի հարձակվող Մաուրո Իկարդիին, սակայն չի զրկի նրան ավագի թևկապից՝ հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ինտերի» երկրպագուները պահանջում էին զրկել Իկարդիին ավագի թևկապից:

Հետաքրքիր է, որ նույնիսկ ակումբի ղեկավարության այս որոշումից հետո երկրպագուները հայտարարել են, որ Իկարդին իրենց համար գոյություն չունի: