Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինսինյեի գործակալն ակնարկում է

«Նապոլիի» ֆուտբոլիստ Լորենցո Ինսինյեի գործակալ Չիրո Վեներատոն խոսել է ֆուտբոլիստի ու նեապոլյան ակումբի՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին:

«Ինսինյեն հոգնել է սպասելուց: Չորս ակումբ նրան 4,5 միլիոն եվրոյով պայմանագիր է առաջարկել: Միջազգային ընկերություններից մեկն էլ հովանավորչական պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 2.5 միլիոն եվրոյով:

Ինսինյեն պատրաստ է քիչ վաստակել, բայց մնալ «Նապոլիում», սակայն նա 4 միլիոն եվրո աշխատավարձ է ցանկանում: «Նապոլին» 3.5 միլիոն եվրո է առաջարկում, ընդ որում՝ դա «մաքուր» չէ:

Մայիսին պարզ կլինի: «Միլանն» ու «Ատլետիկոն» պատրաստ են քայլեր ձեռնարկել, իսկ «Յուվենտուսն» ու «Ռոման» մտածում են»,- ասել է գործակալը: