Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինֆանտինո. «Իտալիա – Ֆրանսիա հանդիպմանը տեսակրկնություններ կկիրառենք»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ֆուտբոլում տեսակրկնությունների կիրառմանը:

«Իտալիա – Ֆրանսիա ընկերական հանդիպմանը տեսակրկնություններ կկիրառենք: Վաղուց արդեն 1904 թվականը չէ:

Մենք պետք է խուսափենք սխալ որոշումներից, և դրա համար անհրաժեշտ է կիրառել բոլոր տեխմիջոցները, որ կարող ենք:

Հուսով եմ՝ ԱԱ-2018-ին տեսակրկնություններն արդեն հասանելի կլինեն»,- Blick-ը փոխանցում է Ինֆանտինոյի խոսքը: