Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինֆանտինո.«2018 թվականի Աշխարհի առաջնությանը վիդեոձայնագրող սարքերը կօգնեն մրցավարներին »

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է ,որ 2018 թվականի Աշխարհի առաջնությանը  կօգտագործվի վիդեոձայնագրման հնարավորությունը, որը կօգնի մրցավարական աշխատանքին:

«Մենք պատրաստվում ենք օգտագործել վիդեոօգնականի հնարավորությունը Աշխարհի առաջնության ժամանակ, քանի որ այն արդարացնում է մեր սպասելիքները»,- նշել է Ինֆանտինոն:

Հիշեցնենք, որ Ինֆանտինոն ավելի վաղ հայտնել է, որ այս հնարավորությունը կօգտագործվի նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը, ինչպես և Աշխարհի առաջնությունը, կանցկացվի Ռուսաստանում: