Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչպիսին կլինի Արթուր Պետրոսյանի նոր` Հայաստանի հավաքականը

Արթուր Պետրոսյանի վերադարձը հայկական ֆուտբոլ նման էր Ձմեռ Պապի այցի. նա եկավ ու բարություն սփռեց շուրջբոլորը, ու վերջում չմոռացավ նաև բոլորին նվերներ հանձնել` ֆուտբոլիստներին, երկրպագուներին և նույնիսկ լրագրողներին, ովքեր արդեն վաղուց չէին հավատում Ձմեռ Պապի գոյությանը: Այս մեծ ցնծությունից ուշքի գալով` պետք է բացել տուփերը և լավ զննել նվերները, տեսնել, թե իրականում ինչ է տվել Արթուր Պետրոսյանը հավաքականին:

Առաջին խաղից հետո հետևություններ անելը միանշանակ սխալ է ֆուտբոլային վերլուծության տեսանկյունից: Ուստի իմ բոլոր դիտարկումները փորձել եմ նախ կառուցել զուտ չոր թվային փաստերի վրա, իսկ երկրորդ` խնդրում եմ այս ամենը ընդունել որպես հում հիպոթեզներ, որոնք դեռ 1-2 խաղ եփվելու կարիք ունեն: Ինչպես Արթուր Պետրոսյանն է նշում` պետք է համեստ մնալ ու քայլ առ քայլ առաջ շարժվել:

ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան - Չեռնոգորիա
ԱԱ 2018 Որակավորման փուլ. Հայաստան – Չեռնոգորիա

Փաստ 1. Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ միայն 2-րդ պաշտոնական խաղում է երկրորդ խաղակեսում 3 գոլ խփում:

Փաստ 2. Մեր հավաքականը մինչ այս միայն 1 անգամ է կամային հաղթանակ տոնել պաշտոնական խաղում` 1-2 հաշվով: Դա եղել է ԵՎՐՈ-1996-ի ընտրական փուլում, Մակեդոնիայի դեմ արտագնա խաղում, երբ Արթուր Պետրոսյանը խաղադաշտում էր, իսկ նրա այժմյան օգնականներից Սարգիս Հովհաննիսյանը թիմի ավագն էր, իսկ Ռազմիկ Գրիգորյանը` գոլերից մեկի հեղինակը:

3 տարվա անհաջող շարքից հետո 2 գնդակ ընդունել, բայց չկորցնել հավատը` փառահեղ նվաճում է: Հայաստանի հավաքականի համար դա ոչ միայն փառահեղ նվաճում է, այլև լրիվ նոր բան: Մեր տղաները հավաքականի գոյության 24 տարվա ընթացքում դեռ երբեք չեն կարողացել հետ գալ ու հաղթել 2 գոլի տարբերությունից:

Չեռնոգորիայի հավաքականի մարզիչը խաղից հետո նշեց` Հայաստանի թիմի ֆուտբոլիստները մինչև վերջին րոպեն գիտեին, թե իրենք ինչ են ուզում: Այդպես էլ կար: Մեր թիմը երբեք նման նվիրված չէր կառչել արդյունքից ու չէր պայքարել մինչև վերջ: Դա չի նշանակում, թե տղաները նախկինում նվիրված չեն եղել: Ուղղակի, խաղալ արդյունքի համար, դա այլ է, քան խաղալ սեփական պատվի, հայրենիքի կամ հանդիսատեսի համար: Երբ հավատը թույլ է, 0-2-ից հետո կարող ես պայքարել 1 գնդակի համար, կարող ես ուղղակի լավ խաղ ցույց տալ հանդիսականների աչքերին, բայց առավելագույնը` կարող ես ոչ-ոքիի հասնել ու բավարարվել դրանով: Նման խաղերում հաղթելու համար պետք է հավատ: Արթուր Պետրոսյանը տվել էր տղաներին այդ հավատը:

Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը
Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը` խփելով հավաքականում իր առաջին գոլը:

Փաստը այն է, որ մեր հավաքականը նախկինում միայն մեկ անգամ էր երկրորդ կեսում 3 գոլ խփել, ավելի ճիշտ` 4: Դա Սլովակիայում կայացած հայտնի հանդիպումն էր: Սակայն, այնտեղ մեր տղաները ուղղակի բռնեցին ալիքը, ու առաջին գոլից հետո հաջորդ ցանկացած գոլ տպավորիչ էր, բայց ոչ որոշիչ: Երեկ Հայաստանի հավաքականը խփեց 3 տպավորիչ ու միաժամանակ որոշիչ գոլեր:

Մեր հավաքականը միշտ խաղի ելքը կանխորոշում էր ի սկզբանե` կամ առաջին գոլով բացում էր մրցակցին, խփում էլի ու հաղթում, կամ ընդունում առաջինը, ու պարտվում, իսկ առավելագույնը` ոչ-ոքի կորզում: Մեր տղաները երբեք չեն եղել խաղի ընթացք բեկող թիմ, հատկապես` վերջին տարիների հավաքականը: Իսկ երեկ…

Հուսանք, Արթուր Պետրոսյանի մեր նոր հավաքականը միշտ կխաղա ու կհավատա 90+3 րոպե:

Կարեն Ռաֆայելյան


Ազգերի լիգա, դիվիզիոն :D. 4 հավաքականներ, որոնք Հայաստանի հետ կվիճարկեն ԵՎՐՈ 2020-ի ուղեգիրը

Ազգերի լիգա, դիվիզիոն :D. Ո՞ր թիմերը կարող են բաժին ընկնել Հայաստանին 3-րդ զամբյուղից

Ազգերի լիգա, դիվիզիոն :D. Ո՞ր թիմերը կարող են բաժին ընկնել Հայաստանին 4-րդ զամբյուղից

Կադիմյանը գեղեցիկ գոլ է խփել, իսկ Ղուկաս Պողոսյանը փորձաշրջան է անցնում արտերկրում (տեսանյութ)

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդգար Մալաքյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում

«Մենք քիչ ենք, բայց մեզ հեռանկարային են ասում». Երբ պետք է լքել Հայաստանը «տեղում չդոփելու» համար

Վերջին րոպեներին խփված լավագույն գոլերը (տեսանյութ)

Սիրելի Ձմեռ Պապ… 7 բան, որ կարող է երջանկացնել հայ երկրպագուին 2018թ.

Հայ կատարողների «մուտքը» ֆուտբոլ. Որո՞նք են ֆուտբոլային երգերը և հայկական ակումբների օրհներգերը (տեսանյութ)

Արաս Օզբիլիսի ընտանիքը շնորհավորում է բոլորի Սուրբ Ծնունդը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին իր օգտին քվեարկելու համար

Հենրիխ Մխիթարյան. «Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը»

Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Տարվա լավագույն ֆուտբոլիստ. Եռյակ, ու ևս 4 ֆուտբոլիստ, որոնք առանձնացան 2017թ.

Fanatik. Արաս Օզբիլիսը կհեռանա «Բեշիթքաշից»